ՀՀ ՆԳՆ-ն հերքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե իբր Կոտայքի մարզում Ոստիկանության պարեկային ծառայության 52 ծառայող է աշխատանքից ազատվել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։
1lurer.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքեց այդ հայտարարությունը։
«Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սարգսյանը։