ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մայիսի 20-ը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Շահագրգիռ կազմակերպությունները և ստեղծագործական թիմերը կարող են իրենց առաջարկների փաթեթն ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլ. հասցեին՝ [email protected]:
Ներկայացված հայտերի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարությունում: Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը հայտատուների էլեկտրոնային հասցեներին կփոխանցվի լրացուցիչ։