ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան 34/6 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Ժանետա Գրիգորյան Երվանդի» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է«Ժանետա Գրիգորյան Երվանդի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։