«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օրվա քարոզարշավն իրականացրել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում:
Կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը զրուցել է բնակիչների հետ, նրանք տեղեկացրել են, որ գոհ են առողջության համընդհանուր ապահովագրությունից և արդեն օգտվել են այս հնարավորությունից: Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանում հաստատված է խաղաղություն, պարզաբանել նաև Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխության վերաբերյալ տեղեկությունը։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։