• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվարին պահերին միշտ եղել են միմյանց կողքին. Ալիև. «Հարևաններ» Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները... 19:30
Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:46
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
20:5713 Դեկ, 2022

Ատելության խոսքը, ցեղասպանության կանխարգելումը և նոր տեխնոլոգիաները

ԷԼԻՍԱ ՖՈՆ ՅՈԴԵՆ-ՖՈՐԳԻ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Վերնագիր Ատելության խոսքը, ցեղասպանության կանխարգելումը և նոր տեխնոլոգիաները Ենթավերնագիր

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիսա ֆոն Յոդեն-Ֆորգին և Դավիթ Մուրադյանը քննարկել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելմանը նվիրված հարցեր:

- Տիկին Ֆոն Յոդեն Ֆորգի, Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար:

- Շնորհակալ եմ հյուրընկալելու համար: Հաճելի է Ձեզ մոտ հյուրընկալվելը:

- Սովորաբար ցեղասպանություններն իրականացնում են կառավարությունները կամ իրականացվում են կառավարությունների լուռ հավանությամբ կամ անգործությամբ: Քանի որ այլ պետությունները չեն կարող միջամտել մեկ այլ կառավարության ներքին գործերին, ինչպե՞ս կարող է աշխարհը «կանխել» ցեղասպանության հանցագործությունները:

-  Շատ լավ հարց է: Ինչ վերաբերում է երկրների ինքնիշխանությանը, աշխարհը կարող է առանց այն խախտելու մեծ ներգրավվածություն ունենալ: Դա կարող է ներառել, հատկապես՝ դիվանագիտական ճնշումը: Դա մեր գործիքակազմի ամենակարևոր գործիքներից մեկն է: Անհրաժեշտ է մոբիլիզացնել տարածաշրջանային, որոշ դեպքերում՝ միջազգային դիվանագետներին, կազմակերպություններին, մյուս բոլոր այն կազմակերպություններին, որոնք միջազգային կարգուկանոնի մի մասն են՝ երկրների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինները ցեղասպանություն չիրագործեն կամ թույլ չտան դրա իրականացումը և չանտեսեն ցեղասպանությունը, կամ լուռ հավանություն տան ցեղասպանությանը:

Հնարավո՛ր է այդ դիվանագիտական գործիքակազմից կիրառել բլիթի և մտրակի մեթոդը ներառող գործիքներ: Սակայն ես կարծում եմ,  որ միշտ էլ հնարավոր է գտնել դիվանագիտական լուծում: Պարզապես անհրաժեշտ է համակարգել ջանքերը, որպեսզի ճնշումը պետությունների հանդեպ այնպես գործադրվի, որ նրանք հասկանան, որ ցեղասպանությունն իրենց շահերից չի բխում և ընդունեն, որ իրենց արարքների համար հաշվետու են լինելու, ինչպես նաև ցեղասպանություն իրագործելու իրենց նախագիծը հենց իրենց է հարվածելու:

- Այս տարի լրացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 74-ամյակը։ Յոթ տասնամյակ անց կա՞ միջազգային մակարդակով կանխարգելման արդյունավետ և ամուր համակարգ: Եթե այո, ապա ինչո՞ւ են ցեղասպանությունները դեռ տեղի ունենում։ Իսկ եթե ոչ, ապա էլ ի՞նչ պետք է անել համակարգն արդյունավետ դարձնելու համար։

- Նույնպես շատ լավ հարց եք տալիս: Իրականում կա զորեղ մի մեխանիզմ: Այն ամենահզորն է երբևէ մեր ունեցածներից: Այժմ ցեղասպանության մասին գիտելիքն է շատ ավելի խորը, կանխարգելմանն ուղղված հետազոտություններ կան: Ներդրվել են բազմաթիվ գործիքներ, որոնք փորձել են կանխարգելել: Սակայն, այն բաց կողմերից մեկն այն է, որ ցեղասպանության կանխարգելման գործողությունները համեմատաբար նոր են: Այո, այս տարի նշում ենք «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 74-ամյակը։ Սակայն մեր ունեցած կանխարգելման մեխանիզմները սկիզբ են առել 2000-ականների սկզբին: Ուստի դրանք դեռևս 20 տարուց մի փոքր ավելի են կիրառվում:

Կարծում եմ, որ ցեղասպանության կանխարգելման համար անհրաժեշտ է ամենօրյա դիվանագիտության և միջազգային կառավարման մեջ ներդնել ցեղասպանության կանխարգելման նորմատիվ մեխանիզմ: Ցեղասպանության կանխարգելման հանդեպ վերաբերմունքը դեռևս որպես կողմնակի գործունեության հանդեպ վերաբերմունք է: Այսինքն՝ ընկալումն այն է, որ որոշ երկրներ, հնարավոր է, ներգրավվեն նման գործունեության մեջ: Ամբողջ աշխարհում կան ղեկավարող վերնախավի համար նախատեսված դասընթացներ, իրականացվում է իրազեկության բարձրացում, և այլն: Սակայն կանխարգելման մեխանիզմները դեռևս պետք է միջազգային հանրության և պետությունների բոլոր գործողություններում ընդգրկվեն արմատապես: Ինչպես նաև պետք է ներդնել սովորական քաղաքացիների աշխարհայացքում և առօրյա կյանքում:

Այսօր կա գիտելիք: Կա ցեղասպանության վերաբերյալ վաղաժամ նախազգուշացման անհրաժեշտ համակարգ: Մենք կարող ենք նախօրոք կանխատեսել ցեղասպանությունների մեծ մասը՝ որոշակի ճշգրտությամբ: Սակայն պետք է ամրապնդել մարդկանց հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման, այդ գործիքների կիրառման հարցում, որպեսզի այդ ամենը դառնա, յուրօրինակ միջազգային սովորույթ:

Եթե ամեն անգամ միջազգային հանրությունը մոբիլիզացնի ուժերը և համակարգի գործողությունները միայն այն ժամանակ, երբ արդեն ցեղասպանության սպառնալիք է լինում, ցեղասպանության կանխարգելման հարցում մեր գործողություններն արդյունավետ չեն լինի, քանի որ այդ ամենը երկար ժամանակ է պահանջում: Գործողությունների համար պետք է դիվերսիֆիկացնել ռեսուրսները, նաև դրանք պետք է հայտնաբերվեն: Բացի դրանից, կայանում են հանդիպումներ, կազմվում են զեկույցներ: Իսկ այդ ժամանակ մարդիկ մահանում են կամ իրավիճակը դառնում է ավելի արմատական և լարվում, եթե խոսքը դեռևս զանգվածային սպանությունների, այլ ոչ թե ցեղասպանության մասին է: Այդ ժամանակ դիվանագիտական գործիքակազմն անօգուտ է դառնում:

Ուստի պետք է խորացնենք ցեղասպանությունների կանխարգելման հանձնառություն ամբողջ աշխարհում:

- Նկատի ունեք՝ հասարակություններո՞ւմ:

- Հասարակություններում, սակայն, ոչ պակաս կարևոր է՝ դիվանագիտական ռազմավարություններում, աշխարհաքաղաքականությունում, իրավիճակին մարդկանց գնահատականներում: Իրավիճակները, կախված, թե ինչ վերաբերմունք ունեն մարդիկ դրանց նկատմամբ, կարող են տարբեր ընկալում ունենալ: Օրինակ՝ դրանք կարող են ընկալվել որպես պատմական ատելություն: Բազմաթիվ ցեղասպանություններ չեն կանխարգելվել հենց այդ ընկալման պատճառով: Խոսքը կարող է լինել Ռուանդայի, Բոսնիայի մասին՝ որպես ամենաթարմ օրինակներ: Կային բազմաթիվ ապացույցներ, որ նախագծվում է ցեղասպանություն, սակայն ոչինչ չնախաձեռնվեց այնքան ժամանակ, քանի դեռ արդեն ուշ չէր: Բազմաթիվ հակամարտություններ անտեսվեցին՝ որպես պատմական ատելության օրինակներ: Ուստի հենց այդ պատճառով, կարծում եմ, որ ընկալումը պետք է տեղափոխվի դեպի ցեղասպանության կանխարգելման ընկալում: Օրինակ՝ պետք է հասնել նրան, որ ազգային և ռազմավարական շահերը ճշգրտվեն ցեղասպանության կանխարգելման ընկալումների համաձայն:

Փաստերն ապացուցում են, որ ցեղասպանությունը որևէ մեկին դեռևս շահ չի բերել: Կարող է՝ լինեն որոշակի շահեր որոշակի մարդկանց համար: Որոշ մարդիկ կարող են հարստանալ ցեղասպանության ժամանակ: Որոշները կարող են պահպանել իշխանությունը ցեղասպանության շնորհիվ: Սակայն համաշխարհային մասշտաբում ցեղասպանությունից շահ չկա:

- Նաև վերքերն են բաց մնում, միգուցե՝ նաև հավերժ որոշ ժողովուրդների համար:

- Իրոք, իսկապես: Տեղի է ունենում սերունդներին փոխանցվող ցավ և տրավմա, միլիոնավոր մարդիկ փախստական են դառնում: Այսօր աշխարհում կա 100 միլիոնից ավելի փախստական: Մենք պետք է սկսենք կանխարգելել մարդու իրավունքների նման համատարած խախտումները, որպեսզի նվազեցվի ցավը, փախստականների թիվը: Այսօր աշխարհն առանց ցեղասպանության էլ բավականաչափ խնդիրներ ունի:  Քանի որ ցեղասպանությունները մարդածին խնդիր են, դրանք հենց մարդն էլ պետք է լուծի: Պետք է լավ աշխատենք, որպեսզի աշխարհի հզորներին ապացուցենք, որ ցեղասպանությունները որևէ մեկին օգուտ չեն բերում:

- Քարոզչությունը և հատկապես ատելություն սերմանող քարոզչությունը լայնորեն օգտագործում էին նացիստները: Մեր օրերում լրատվամիջոցները և հատկապես առցանց և սոցիալական մեդիան կրկին լայնորեն օգտագործվում են այլատյացության և ատելության քարոզչության համար։ Քարոզչության մեկ այլ ասպեկտ է հավանական զոհերի ապամարդկայնացումը: Կարելի՞ է դա համարել վաղ նախազգուշացման նշան ապագա հնարավոր ցեղասպանությունների համար: Ի՞նչ պետք է արվի թե՛ միջազգային, թե՛ ազգային մակարդակներում։

- Դա հենց չորրորդ Գլոբալ համաժողովի թեման էր՝ «Ցեղասպանության կանխարգելումը և նոր տեխնոլոգիաները»: Համաժողովի ընթացքում քննարկվող թեմաներից մեկը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված մարտահրավերներն են, որոնք առաջանում են տեխնոլոգիաների պատճառով: Ձեր նշած ատելությունն այժմ կարող է շատ ավելի արագ տարածվել, քան նախկինում՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հարթակները:

Սակայն կան նաև թվային տեխնոլոգիաների դրական կողմերը՝ ցեղասպանության կանխարգելման հարցում: Բանախոսներից Հենրի Թերիոն նշեց, որ ցեղասպանության կանխարգելման առաջին շարքերում կանգնողները սովորաբար հետ են մնում ցեղասպանագործներից: Նրանք բազմաթիվ հնարքներ են մտածում, թե ինչպես օգտագործեն նոր տեխնոլոգիաները ցեղասպանության իրագործման համար: Մենք էլ պետք է արձագանքենք դրան: Երբեմն էլ ցեղասպանության կանխարգելմամբ զբաղվող համայնքն է այդ հնարքներից ավելի առաջ անցնում:

Կարծում եմ, ապագայում մեզ ծանր ճակատամարտ է սպասում այդ հարցում: Դեռևս պետք է պարզել՝ այսօր տեխնոլոգիանե՞րն են հիմնական պատճառը, թե՞ դեռևս գործ ունենք դարավոր խնդիրների հետ՝ աշխարհաքաղաքականություն, պետական շահեր,  քաղաքական կամքի պակաս, պատմական վիրավորանքները: Բոլոր այդ երևույթները բորբոքում են ցեղասպան գաղափարները: Եվ դրանք իրագործողներն օգտագործում են բոլոր առկա տեխնոլոգիաները՝ նպատակներին հասնելու համար:   

Այժմ բանավեճ է ընթանում, թե արդյոք արժե՞ սահմանափակել սոցիալական ցանցերի օգտագործումն ատելություն տարածող խմբեր համար: Այո, իսկապես ատելության խոսքը չի կարող տեղ ունենալ նորագույն տեխնոլոգիաներում: Սակայն Գլոբալ ֆորումի այլ բանախոսներ մատնանշում էին, որ այդ մարդիկ որևէ հարթակից հեռացվելուց այլ հարթակներ կգտնեն կամ՝ որոշակի հարթակներից հեռացված մարդկանց հետ մենք այլևս շփում չենք կարող ունենալ: Դա նման է խնդրին անդրադառնալու փոխարեն դրա հանդեպ աչք փակելուն:

Կարծում եմ նոր տեխնոլոգիաներում ատելության խոսքի խնդիրն ապացուցում է, որ մենք բավարար աշխատանք դեռևս չենք կատարել՝ այնպիսի աշխարհ ստեղծելու համար, որտեղ պատմական թշնամանքը հնարավոր է լուծել քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական կամ ցեղասպանության ճանապարհով:  Եվ եթե ի վերջո, մենք կարողանանք դա անել, եթե կարողանանք գտնել մեխանիզմ, որով կլուծվի պատմական թշնամանքը, շտկել պատմության սխալները, ավելի լավ իրականացնել հաշվետվողականությունը, արդեն նշանակություն չի ունենա, թե ինչ տեխնոլոգիաներ  են կիրառվում, քանի որ դրանք այլևս չեն կիրառվի ցեղասպանության համար:

- Որպես բանախոսներից մեկը՝ ի՞նչ կառաջարկեք որպես հաջորդ Գլոբալ ֆորումի հավանական թեմա:

- Լավ գաղափար է: Կարծում եմ՝ արժե առաջարկել մի քանի թեմա: Դրանցից մեկը Կլիմայի փոփոխությունը և ցեղասպանությունն է: Բնական պաշարների, դրանց սղության հարցն ավելի ճնշող է դառնում: Դեռևս կա ցեղասպանության հանդեպ հետաքրքրություն՝ որպես ռազմավարություն ՝ սուղ պաշարների հարցը չակերտավոր «լուծելու» և վիճելի հողերին, կենսական տարածքներին ջրային պաշարներին և սննդի աղբյուրներին տիրանալու նպատակով: Ուստի որպես մի թեմա կառաջարկեի կլիմայի փոփոխությունը, կայունությունը և ցեղասպանությունը:

Մյուս թեման, որն իրականում առնչվում է մեր լուսաբանած և հետազոտած թեմաների հետ, գենդերային հարցերը և ցեղասպանությունն է: Թե ինչպես է գենդերային գաղափարախոսությունը դառնում ցեղասպանության իրականացման հիմք: Ցեղասպանությունը վերարտադրողական հանցագործություն է: Այն ուղղված է ոչ միայն տարբեր խմբերի ֆիզիկական այլև՝ մշակութային վերարտադրությանը: Երբ ուսումնասիրում ենք տարբեր ցեղասպանություններ, տեսնում ենք, որ սեռերի թիրախավորումը տարբեր կերպ է իրականացել: Հենց դա է պատճառներից մեկը, թե ինչու է ցեղասպանությունն այդքան մեծ ազդեցություն ունենում:  Կարծում եմ, պետք է դրան ուշադրություն դարձնենք, որպեսզի բացահայտենք նոր ուղիներ, որոնք չենք նկատել մինչև հիմա՝ ցեղասպանության կանխարգելման համար»:

- Դուք անդրադարձած գենդերային հարցին: Կանայք և երեխաները ցեղասպանության հանցագործության համատեքստում հատկապես խոցելի թիրախներից են։ Կան բազմաթիվ կոնվենցիաներ և այլ միջազգային իրավական գործիքներ՝ կանանց և երեխաներին պաշտպանելու համար, սակայն, այնուամենայնիվ, մենք թերանում ենք դրանք կիրառելու հարցում: Ի՞նչ պետք է անեն միջազգային հանրությունը կամ կառավարությունները, կամ նույնիսկ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններն այդ առումով։

- Հարկադրանքը միշտ է խնդիր: Պետք է ուշադրություն դարձնենք բռնության այնպիսի ձևերին, որոնք վրիպում են ուշադրությունից: Դրանցից են, օրինակ՝ բռնությունն ընտանիքում կամ սեռական բռնությունը՝ խաղաղ ժամանակ: Դրանք խնդիրներ են, որոնց մասին դժվար է խոսելը, և տարբեր հասարակություններ այդ հարցերում տարբեր մոտեցումներ ունեն: Սակայն դրանք պետք է քննարկումների օրակարգում լինեն:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն հասարակությունները, որտեղ, որտեղ կանանց և տղամարդկանց միջև հավասարություն չկա, ավելի խոցելի են դառնում ցեղասպանությունների, ներքին հակամարտությունների և պատերազմների հանդեպ: Կարծում եմ՝ այդ բոլոր երևույթները պետք է կապել միմյանց և ցույց տալ, թե որքան փոխկապակցված են դրանք: Պետք է այդ ամենի մասին անցկացնել բաց և ազնիվ քննարկում և բերել դրանք օրակարգ:

Նաև կցանկանայի նշել, որ, թեև կանայք և երեխաները ցեղասպանության հատուկ թիրախներ են, և նրանց հանդեպ առանձնահատուկ դաժանություն է դրսևորվում, տղամարդիկ հաճախ դառնում են ցեղասպանության զոհերի մոռացված խմբեր: Նրանց հանդեպ հանցագործների վերաբերմունքն այնպիսին է, որ տղամարդիկ պետք է զինվորական լինեին, կռվեին, և հենց այդ արդարացումներն են նրանց սպանելիս կիրառում հանցագործները:

Ցեղասպանագետ Ադամ Ջոնսն իմ նշած թեման խորապես է ուսումնասիրել և ապացուցել, որ տղամարդկանց կոտորածները կամ անզեն տղամարդկանց հանդեպ վատ վերաբերմունքը ցեղասպանության առաջնային դրսևորում է: Նման վառ օրինակ է Սրեբրենիցան: Դա նաև հանցագործության մի տեսակ է, որն իրագործելուց հետո ցեղասպաններն իրենց զինվորներին նախապատրաստում են կանանց և երեխաներին կոտորելուն: Մինչև այդ զինվորները որոշակի զսպվածություն են ունենում կանանց և երեխաներին սպանելու հարցում, քանի որ նրանք համարվում են խոցելի խմբեր:

Հոլոքոստի ժամանակ արևելյան ռազմաճակատում կանանց և երեխաներին սպանելու համար ուղղորդված պատժիչ ջոկատները նախապատրաստվում էին՝ տղամարդկանց սպանելով: Եվ փաստարկն այն էր, որ այդ տղամարդիկ պարտիզաններ և մարտիկներ էին, նույնիսկ ծերունիները և փոքրիկ տղաները: Նրանց բոլորին ներառում էին իմ նշած կարգավիճակում: Միայն տղամարդկանց սպանելուց և այդ հանցանքը գործելուց հետո էին նրանք պատրաստ լինում սպանելու կանանց և երեխաներին:

- Հավանաբար գիտեք, որ հենց այդպես պատահել է 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:

- Այո, այո:

- Որո՞նք են  հիմնական մարտահրավերները, որոնց հասարակությունները և գիտնականները բախվում են մեր օրերում Ցեղասպանության թեման քննարկելիս կամ ուսումնասիրելիս։

- Տեղին հարց է: Մարտահրավերներն այնքան շատ են: Դրանցից մեկը հետևյալն է: Ցեղասպանության հարցում ազնիվ լինելով՝ չպետք է այրել բոլոր կամուրջները: Երբեմն ցեղասպանության հետազոտության համար առաջանում են անվտանգության խնդիրներ: Լինում են դեպքեր, երբ որոշ վայրեր անհասանելի են լինում գիտնականներին և հետազոտողներին: Երբեմն հանդիպում են օրենքներ, թե ինչ բառեր և եզրույթներ կարելի է օգտագործել՝ սպանությունները բնութագրելու համար: Ուստի դա խոչընդոտում է հետազոտողներին և գիտնականներին՝ այցելել այդ երկրներ:

Երբեմն խզում է տեղի ունենում գիտնականների և հետազոտողների ու ցեղասպանության օբյեկտների միջև: Երբեմն դրսից մենք երևույթները բնութագրում ենք որպես ցեղասպանություն՝ կիրառելով մեր մեխանիզմները և գործիքները: Սակայն ցեղասպանությունը փորձառության առնչվող հանցագործություն է, նկատի ունեմ, որ վերապրողներն զգում են այդ հանցագործությունը: Նրանք նույնիսկ հաճախ իրենց սեփական լեզուն են մշակում այդ ամենի մասին: Դա նշանակում է, որ այդ լեզուն էլ պետք է ներառվի մեր հետազոտություններում:  Կան բազմաթիվ մարդաբաններ և պատմաբաններ, որ այդպես են վարվում: Կարծում եմ, մեզ անհրաժեշտ է ավելի սերտ գործակցել, նաև ցեղասպանության ենթարկված համայնքների հետ, որպեսզի ստեղծվի համաշխարհային գիտելիքի բազա»:

- Անդրադառնանք ժխտողականության խնդրին և անցյալը մոռանալու կոչերին՝ առաջ գնալու նպատակով։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ Կարո՞ղ են հասարակություններն առաջ շարժվել առանց իրական հաշտեցման, երբ խոսքն այնպիսի ծայրահեղ հանցագործության մասին է, ինչպիսին Ցեղասպանությունն է:

- Իմ կարծիքը ոչ միշտ է հաճելի որոշների համար: Կարծում եմ՝ չեն կարող: Հասարակություններից պետք չէ ակնկալել, թե նրանք կարող են առաջ շարժվել առանց իրական հաշտեցման: Այդ առումով պետք է հստակ տարբերակենք: Մի կողմում դիմակայունության անհատական կամ խմբային երևույթն է, երբ անհատները կամ խմբերը կարողանում են առաջ շարժվել, շեշտել իրենց ինքնությունը, կերտել մշակույթ:

Սակայն կեղծ պահանջ կամ կեղծ խնդրանք եմ համարում  մի ամբողջ հասարակությանը խնդրելը՝ մոռանալ ցեղասպանությունը և դժվարությամբ առաջ շարժվել՝ հանուն ինչ-որ դրական ապագայի: Կարծում եմ, ցեղասպանության խնդիրը, որին չեն առերեսվել, չի ծագում զոհերից, որոնք ցեղասպանության վերապրողներն են: Այն ծագում է հանցագործ համայնքից, միավորից, պետությունից կամ, որոշ դեպքերում՝ նույնիսկ մի ամբողջ հանցագործ հասարակությունից:  

Այդ խնդիրը գոյություն ունի հաշվետվողականության պակասի և անպատժելիության պատճառով:  Շատ բարդ է սեփական անցյալին քննադատաբար վերաբերվելը, գիտակցելը, որ ցեղասպանություն է իրագործվել: Հասարակությունների մեծ մասը, միգուցե, չկամենա դա անել: Ուստի, եթե նման հասարակություններին հնարավորություն ընձեռվի մի ակնթարթում մոռանալ անցյալում կատարվածը և շարժվել առաջ՝ մտածելով, թե զոհերը նույնպես այդ կերպ կվարվեն, դա կնշանակի՝  նման հասարակություններն իրենք իրենց խաբում են: Նրանք կշարունակեն ապրել այն գաղափարներով և սկզբունքներով, մտածելակերպով և այն կառույցների շրջանակում, որոնք ստեղծվել են ցեղասպանությունն իրագործելու և հետո այն ժխտելու նպատակով:

Չեմ կարծում, թե դա իրական է: Չեմ կարծում՝ հնարավոր է հասնել կայուն խաղաղության և անվտանգության նման հաշտեցման գործընթացի միջոցով: Այդ գործընթացները շատ դժվար են: Դրանց դժվարությամբ են համակերպվում ցեղասպանությունը վերապրած և իրագործած հասարակությունները: Բազմաթիվ մարդիկ մեծ ջանքեր են գործադրում իրական հաշտեցման համար: Դա ընդհանուր խոսույթի ձևավորման գործընթացն է: Եվ դա միակ ուղին է, որը կերաշխավորի հետագա ցեղասպանության կանխարգելումը և ներկայում անվտանգության երաշխիքների սահմանումը:

Հայերի դեպքն այդ առումով, ցավով եմ նշում, լավ օրինակ է: Առանց Թուրքիայի վրա որոշակի ճնշման, որպեսզի նա ընդունի իր պատմությունը, դժվար կլինի պատկերացնել, որ Թուրքիան կդադարի հետապնդել պանթյուրքիստական արտաքին քաղաքականությունը, մեղադրել հայերին՝ ներքին խնդիրների համար: Ատելությունը շարունակվում է: Այն պետության գործիքակազմի մի մասն է, որն անհրաժեշտ պահին  հանվում է և օգտագործվում:

Ես Միացյալ Նահանգներից եմ, ընտանիքիս մի մասը գերմանացի է: Գործ ունենք երկու երկրի հետ, որոնք ժամանակին սարսափելի հանցագործություններ են կատարել: Գերմանիային ստիպեցին ընդունել կատարածը և այն դարձավ շատ ավելի ուժեղ պետություն: Նրա կառույցներն ավելի հզոր դարձան, քանի որ նա ստիպված էր ընդունել իր անցյալը  և հատուցել կատարածի համար:

Միացյալ Նահանգներում մենք արհամարհեցինք մեր անցյալը: Մենք այն համայնքներին, որոնք տուժել էին և շարունակում են մնալ տուժած, ասացինք՝ Եկեք պարզապես շարժվենք առաջ: Սակայն դա իրականությունը չէ: Երբ անդրադարձ ենք կատարում երեխաներին բռնի խլելուն, ոստիկանության դաժանություններին, այդ երևույթները մեծ ազդեցություն են ունեցել մեր պատմության տարբեր ժամանակներում ցեղասպանական մոտեցումների ենթարկված համայնքների վրա: Քանի դեռ մենք չենք առերեսվել այդ ամենի  հետ ԱՄՆ-ում, մենք նոր ցեղասպանությունների և մարդու իրավունքների նոր խախտումներ իրականացման վտանգի առաջ ենք: Ամերիկայի նախկին նախագահի օրոք մեր հարավային սահմանների բազմաթիվ ընտանիքների երեխաների բռնի վերցրել են իրենց ընտանիքներից, և մենք գիտենք, որ դա ցեղասպանության հանցագործություն է: Այդ ամենի հանդեպ պետության համար աչք փակելն այնքան հեշտ էր, քանի որ պատմության ընթացքում նույն կերպ էին վարվել բնիկ ամերիկացիների երեխաների, սևամորթների երեխաների հետ և անպատիժ մնացել:

Իհարկե, հիանալի կլիներ անցյալը մոռանալ, եթե դա հնարավոր լիներ: Սակայն ազնիվ չէ վերապրած համայնքներին խնդրել վարվել այդպես, երբ հանցագործ համայնքը դեռևս ժխտում է:

- Ժխտում է հանցանքը:

- Այո, և դրանով էլ արտահայտում է ցեղասպանական գաղափարախոսությունը:

- Տիկին Ֆոն Յոդեն Ֆորգի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար:

- Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր:

Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ79
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026
  • Ռուսաստանի կողմից հրետակոծությունների դադարեցումը քիչ հավանական է. Վադիմ Սկիբիցկի 20:4810 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր 20:4110 Օգս, 2026
  • 90-ականների Երևանի համայնապատկերը՝ մանկական աչքերով 20:3410 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը 20:2710 Օգս, 2026
  • TRIPP-ը միջանցք չէ. ՔՊ պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել 20:2210 Օգս, 2026
  • Մերձդնեստրի ևս 60 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագրերի համար 20:1510 Օգս, 2026
  • Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:0610 Օգս, 2026
  • ԱԲ կենտրոնի հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում. մասնագետները հերքում են միֆերը 19:5710 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:4610 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015