Ընտրությանը մասնակցելու համար անձը պետք է համապատասխանի մեկ պայմանի՝ ունենա ՀՀ քաղաքացիություն: Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունից 30 օր առաջ, մայիսի 8-ի տվյալով՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը 2 միլիոն 482 հազար 872 է:
Եթե քվեարկության օրը քաղաքացին չի լինելու իր հաշվառման հասցեում, ապա կարող է մինչև մայիսի 26-ի՝ ժամը 14:00-ն դիմում ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։