Եվրոպան պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնի Ռուսաստանի հետ Ուկրաինայում իր շահերը պաշտպանելու համար՝ հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Corriere Della Sera թերթի հետ հարցազրույցում։
«Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը չի համապատասխանում Եվրոպայի շահերին, ապա մեզ անհրաժեշտ է ուղիղ երկխոսության մեջ մտնել։ Այո, ժամանակն է սկսել խոսակցություն Ռուսաստանի հետ։ Ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա»,- նշել է Ստուբը:
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է եվրոպացի այլ առաջնորդների հետ, սակայն որոշում դեռևս չի կայացվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Եվրոպայի հետ բանակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին և որպես նախընտրելի բանակցող առաջարկել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին: