Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Պատվիրակության կազմում են եղել ԵԽԽՎ անդամներ Իտալիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Իսպանիայի Թագավորությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Շվեդիայի Թագավորությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ ընտրությունների բաժնից։ Պատվիրակության կազմում է եղել նաև ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը։ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ևս հյուրընկալվել է ԿԸՀ-ում։
Պատվիրակությանը ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։
Հյուրերին ուղեկցել են նաև ներկայացուցիչներ ԱԳՆ-ից և ԱԺ-ից։