Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջ խաղաղ կարգավորման գործընթացը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում տրանսպորտային կապի նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ:
Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը: