Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս տարիների ընթացքում բարձրացրել է շուրջ 250 բարձրաստիճան միջազգային քննարկումների և հանդիպումների ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս համատեքստում առանքային հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ դա է պահանջում միջազգային իրավական արժեհամակարգն ու խաղաղության գործընթացի տրամաբանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։