Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնյան անդրադարձել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Ըստ Միխայիլ Կալուգինի՝ 2025 թ. ամռանը Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին:
«Անվերապահ առաջնահերթություն է մնում ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակումը, որոնք 2025 թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը կալանավորվել են Ադրբեջանում: Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը սերտ կապ է պահպանում ինչպես հենց նրանց, այնպես էլ նրանց հարազատների հետ: Պարբերաբար բարձրացնում ենք այդ հարցն ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ»,- նշել է նա:
Ադրբեջանում Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիները ձերբակալվել էին Իրանից թմրանյութերի մաքսանենգության և տարածման, ինչպես նաև կիբեռխարդախության մեղադրանքներով։
Մանրամասները՝ տեսաշարում: