Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշվել է Ծառայության կազմավորման 28-ամյակը և Հարկադիր կատարողի օրվա 13-ամյակը։ Միջոցառմանը մասնակցել է նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նախարարն իր խոսքում նշել է, որ Ծառայության առաքելությունը օրենքի կիրառումն ու իրավակարգի ապահովումն է, և հարկադիր կատարողների անշեղ առաքելությունը նաև պետք է նպաստի նրան, որ քաղաքացիները գիտակցեն՝ անհրաժեշտ է պահպանել օրենքը, հարգել այն և կատարել իրավական պահանջները:
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, շնորհավորելով Ծառայությանը և աշխատակիցներին, ընդգծել է, որ օրը ևս մեկ կարևոր առիթ է՝ արձանագրելու այն պատասխանատու առաքելությունը, որն իրականացնում է Ծառայությունը, և ամենօրյա կատարած աշխատանքով ապահովվում է դատական և այլ պարտադիր կատարման ենթակա ակտերի իրական կատարումը՝ երաշխավորելով օրենքի գերակայության ամրապնդումը:
Միջոցառման ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 58 աշխատակից պարգևատրվել է` ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար:
Շնորհավո՛ր տոնդ, հարկադիր կատարող: