Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում շատ բարդ հարցեր կան, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը:
Ֆիդանի խոսքով՝ կողմերի միջև շփումները շարունակվում են: Պատերազմի վերադարձը, թուրք նախարարի խոսքով, միայն կմեծացնի ավերածությունները։
Ֆիդանը նշել է, որ Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես ճնշման լծակ չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար: