• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում է Հայաստանը մաշացնել և նվիրել Ռուսաստանին. Ավետիս Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում... 20:43
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան այցելելիս. «Հարևաններ» Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել... 19:47
Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:4401 Հնս, 2022

Մեկ ամիս է՝ ընդդիմադիրներն ԱԺ չեն ներկայանում, բայց այսօր կստանան մայիսի աշխատավարձը. Թունյան

ՀԱՐԿԵՐ-ՀՆԱ ՑՈՒՑԱՆԻՇԸ 2021-ԻՆ ԿԱԶՄԵԼ Է 22.7 ՏՈԿՈՍ. ԲԱԴԱՍՅԱՆ

Չնայած 2020 թվականին բռնկված կորոնավիրուսի համավարակն ու 44-օրյա պատերազմն իրենց ազդեցությունն են ունեցել Պետական եկամուտների կոմիտեի 2021 թվականի աշխատանքի վրա, հնարավոր է եղել ապահովել պետական բյուջեի եկամուտները նախատեսված ցուցանիշներով: Ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետական բյուջեի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Ռուստամ Բադասյան (ՊԵԿ նախագահ) - Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որը հարկային վարչարարության էֆեկտիվության ամենաէական գործոններից մեկն է, կազմել է 22.7%, որը 0,2 տոկոսային կետով գերազանցել է 21 թվականի համար սպասվող ցուցանիշը և 0,3 տոկոսային կետով՝ 20 թվականի ցուցանիշը:

Եկամուտների աճ գրանցվել է բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ ակցիզային հարկի:

Ռուստամ Բադասյանն ընդգծեց՝ եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021-ին 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:

Ռուստամ Բադասյան - Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4 տոկոսով կամ 9.4 մլրդ դրամով:

«Քաղաքացիական պայմանագրից» Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց կրիպտոարժույթների վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի դիրքորոշման մասին: Բադասյանը նկատեց՝ ոլորտը կարգավորված չէ, հստակեցված չէ, թե ինչ են կրիպտոակտիվները, ինչ իրավական կարգավիճակ ունեն:

Ռուստամ Բադասյան - Աշխարհը գնացել է կարգավորման ճանապարհով, և մենք Կենտրոնական բանկին բազմիցս խնդրել ենք, որ այդ ոլորտն անպայման կարգավորվի, որովհետև չկարգավորելով՝ մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ աշխարհում դրա փորձն արդեն կա: Եվ կրիպտոակտիվների միջոցով թե´ հարկերից խուսափելու, թե´ փողերի լվացման դեպքեր, բնական է, որ կան, և բնական է, որ այդ հարցը շուտափույթ պետք է կարգավորել, այդ թվում՝ հարկային վարչարարությունը կազմակերպելու համար:

ՍԱՆՈՍՅԱՆԸ՝ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Տրանսպորտ, ջրային տնտեսություն, էներգետիկ և բնական պաշարների ոլորտ, ՊԵԿ նախագահից հետո խոսափողին մոտեցավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Կատարողականի արդյունքները ներկայացնելուց հետո Գնել Սանոսյանն անդրադարձավ 2009 թվականից կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհին: Նախարարն ընդգծեց՝ 13 տարում կառուցվել է դեռ 5-6%-ը:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Վերջին երկու-երեք տարիներին բավական ակտիվ աշխատանք կա տարբեր տրանշների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կմ ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն էր: Այս տարի, կարծում ենք, այդ ցուցանիշը կգերազանցենք: Մի շարք առաջ եկած խնդիրներ, ոչ ամբողջովին, բայց որոշ հարցեր հաղթահարված են, և դրական տենդենցով առաջ ենք գնում:

Մայրուղու տրանշ-2-ի հատվածներից մեկում 8 կմ-ի համար մրցույթ է հայտարարվել, այս տարի այդ հատվածում կսկսվեն աշխատանքները՝ ասաց Սանոսյանը:

Գնել Սանոսյան - Աշտարակից Թալին գնացող հատվածի 8 կմ-ն է:

ՀՈՒԼԻՍԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքվեց ջրամբարների լցվածությունից: Գնել Սանոսյանը հայտնեց՝ նախորդ տարվա նույն օրվա համեմատ, այսօր հիմնական ոռոգվող ջրամբարներում 207 մլն խորանարդ մետր ավելի շատ ջուր է ամբարված, դրանից 198 մլն-ը՝ Ախուրյանի ջրամբարում: Անդրադառնալով Սևանա լճին էլ, նշեց՝ նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ այսօր ջրի մակարդակը ցածր է 19 սանտիմետրով, սակայն կանխատեսվում է, որ հուլիս ամսվա սկզբին որոշակի բարձրացում կլինի:

Գնել Սանոսյան - Այս տարի ոռոգման սեզոնը որոշակի հետ է ընկել, եթե նախորդ տարի մայիսի 25-ից էր Սևանա լճից ջուր վերցվում, այս տարի մոտ օրերս, մոտ 2-3 օրից նոր կսկսենք Սևանից ջուր վերցնել՝ հաշվի առնելով, որ գետերում ու Մարմարիկում եղած ջուրը բավարարում է:

2021-ԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 25 ՏՈԿՈՍՈՎ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ կարևորեց տարբեր երկրներում Հայաստանի առևտրային կցորդների դերը: Առանձնահատուկ անդրադարձավ Իրանում նշված պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությանը:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Աշխատանքի շնորհիվ մենք կարողացել ենք այնպես անել, որ անցած տարի ատևտրաշրջանառությունը ԻԻՀ-ի հետ, չնայած այն բազմաթիվ խոչընդոտներին, որ եղան, աճեց 25 տոկոսով, մոտ 400 մլն դոլարից դարձավ 500 մլն դոլարից ավելի: Այս տարվա տեմպերն էլ շատ լավն են, Կարծում ենք, որ այս տարի էլ ոչ պակաս արդյունքներ կունենանք աճի առումով:

Իրանի հետ աշխատանքներ են տարվում Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքը հղկելու և աշխատեցնելու ուղղությամբ՝ ասաց Քերոբյանը: Տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատում է նաև Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդը:

Վահան Քերոբյան - Այնտեղ էլ այս տարվա համար արդեն ունենք լավ պլաններ, թե ինչ միջոցառումների պետք է մասնակցենք, ինչպես պետք է ներգրավենք ներդրումներ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Քննարկման հաջորդ ոլորտը քաղաքաշինությունն էր, առանցքում՝ Երևանում կառուցապատումների հարցը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնեց՝ քաղաքապետարանի կողմից իրականացվում են Երևանի գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ: Փաստաթուղթը կկանոնակարգի մայրաքաղաքում կառուցապատման գործընթացները: Գործադրվում են նաև ոլորտի կարգավորման այլ մեխանիզմներ:

Արմեն Ղուլարյան (Քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Շրջանառության մեջ ենք դրել Երևանի փոքր կենտրոնի մասին օրենքը: Գտնում ենք, որ պետք է խիստ սահմանափակել Երևանի կենտրոնում շինարարության ծավալները:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի ելույթի ընթացքում էլ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ օրեր առաջ տիեզերք արձակված Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակը ինչ հնարավորություններ կստեղծի կադաստրային ոլորտում:

Սուրեն Թովմասյան (Կադաստրի կոմիտեի ղեկավար) - Արբանյակի առկայությունը մեզ թույլ է տալու ավելի թարմացված տվյալներ ներբեռնել ազգային գեոպորտալ, որը Կադաստրի կոմիտեն մոտ ապագայում գործարկելու է, յուրաքանչյուր գեոպորտալի բազային շերտերի մեջ ներառվում են հենց արբանյակային ու օդային լուսանկարները և դրանց պարբերաբար թարմացումը թույլ կտա մեր քաղաքացիներին տեսնել իրականությունը արդեն համակարգչի վրա, այլ ոչ թե տեղում այցելություն կատարելով:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացրին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովների ներկայացուցիչները: Մայիսի 31-ից մեկնարկած բյուջետային քննարկմանը այսօր ևս չմասնակցեցին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Այսօր կլինի մի ամիս՝ Ազգային ժողով չեն ներկայանում, բայց, ենթադրում եմ, որ այսօր կստանան մայիս ամսվա աշխատավարձը:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քննարկումները կշարունակեն հունիսի 2-ի համատեղ նիստում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դիտումների քանակ33
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եկել եմ քվեարկության. վարչապետ 13:2427 Մար, 2026
  • ՔԿՀ-ներում 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցը 13:2127 Մար, 2026
  • Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը 13:1327 Մար, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե 13:1027 Մար, 2026
  • Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1027 Մար, 2026
  • Կարեն Գրիգորյանի ճեպազրույցը 13:0327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը 13:0127 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Խոսույթը, որ խաղաղությունն արժանապատիվ չէ, պատերազմի խոսույթ է. վարչապետի տեսաուղերձը 13:0027 Մար, 2026
  • Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա 12:5227 Մար, 2026
  • Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ 12:4127 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի տարբերանշանի ներկայացում 12:2427 Մար, 2026
  • ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին 12:2427 Մար, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 12:0827 Մար, 2026
  • Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն 12:0727 Մար, 2026
  • Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ 12:0327 Մար, 2026
  • Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. Փաշինյան 11:5127 Մար, 2026
  • Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը 11:4327 Մար, 2026
  • Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը հայկական կողմի խնդրանքով կտեղափոխվի 11:3527 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3427 Մար, 2026
  • Թրամփը 10 օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ օբյեկտներին. BBC 11:2627 Մար, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր 11:1527 Մար, 2026
  • Մհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին 11:0627 Մար, 2026
  • ՔՊ կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեց․ ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու. Փաշինյան 10:5927 Մար, 2026
  • Թատրոնի ապագան և ներկան մեծապես կախված են թատրոնի մարդկանց ազնվությունից, ստեղծագործական խիզախությունից. ԿԳՄՍ նախարար 10:4827 Մար, 2026
  • Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:4527 Մար, 2026
  • Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, հեռու մնալ գետամերձ տարածքներից․ Սյունիքի մարզպետ 10:4027 Մար, 2026
  • Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը 10:1027 Մար, 2026
  • ԲՏԱ նախարարը մասնակցել է «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» քննարկմանը 10:0427 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Սփյուռքի հետ պետության ամուր կապն այսօր անչափ կարևոր է. փորձագետ | 27.03.2026 10:0027 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղում 09:5127 Մար, 2026
  • Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը 09:4727 Մար, 2026
  • Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում. Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում 09:2527 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 09:1427 Մար, 2026
  • Արթիկի տարածաշրջանում, Մեղրու լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում 09:1127 Մար, 2026
  • «Բարսիս» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 727 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5527 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Նորատուս գյուղում 08:4027 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու FCC նախագահը քննարկել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի առաջնահերթությունները 08:2927 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1527 Մար, 2026
  • Եղեգնաձորում տուն է այրվել 08:0027 Մար, 2026
  • Վերահրատարակվել է Լևոն Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպը 01:1327 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող «Հույսի Մեծամոր», «Ընտանիք և համայնք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ներ 00:4727 Մար, 2026
  • Լևոն Թոքմաջյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին, նկարել նրան․ Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում 00:2327 Մար, 2026
  • Իսրայելի ուղղությամբ հրթիռների քանակը նվազել է, բայց մարդիկ ռմբապաստարաններում են. Չերնամորյան 00:0427 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 23:4726 Մար, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանն անուղղակի բանակցություններ են վարում Պակիստանի միջոցով 23:4526 Մար, 2026
  • Կառուպցիայի և խաղաղության երաշխավորների մասին բանավեճն ԱԺ-ում վերածվել է փոխադարձ մեղադրանքների 23:1726 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 20%-ով ավելացրել են պաշտպանական ծախսերը. Ռյուտե 23:0026 Մար, 2026
  • Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ 22:4826 Մար, 2026
  • 5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունում 22:3626 Մար, 2026
  • Ժողովրդի մասին ինչ ասես ասում են, հետո էլ ասում՝ ընտրությանը հաղթելու ենք. վարչապետը՝ ընդդիմությանը 22:2126 Մար, 2026
  • 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն է 22:1326 Մար, 2026
  • Հարցազրույց Խաչատուր Սուքիասյանի հետ 22:0026 Մար, 2026
  • Արշալույսի փողաշուշանները 21:4326 Մար, 2026
  • Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր․ Պապիկյան 21:3026 Մար, 2026
  • Փրկարար ծառայությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց 21:2526 Մար, 2026
  • Առաջարկներ՝ կրթությունից տնտեսությանը 21:1826 Մար, 2026
  • Վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ 21:0326 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս՝ Ղարաբաղի. վարչապետ | 26.03.2026 21:0026 Մար, 2026
  • ԵԿ խորհուրդն առաջարկեց «Այլ կերպ» խաղալ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:5826 Մար, 2026
  • Մարտ 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5426 Մար, 2026
  • «Արվեստ առանց CV». երազանք, որ դարձավ իրականություն 20:5126 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:4826 Մար, 2026
  • Վերարտադրողական առողջություն. կարևոր քայլեր՝ հղիություն պլանավորելիս 20:4426 Մար, 2026
  • Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը 20:3926 Մար, 2026
  • Հակացնցումային 8 անուն դեղեր երկրորդ տարին է՝ անվճար հասանելի են էպիլեպսիա ունեցող բուժառուներին. ԱՆ 20:3526 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարն այցելել է Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոն 20:2926 Մար, 2026
  • Ռուսաստանը պահանջում է, որ հրաժարվենք Դոնբասից. Զելենսկի 20:2426 Մար, 2026
  • Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օտարերկրյա որդեգրումների գործընթացի կարգավորման վերաբերյալ քննարկում 20:1926 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 26 մարտ. 2026 20:1326 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացրել են 20 տոկոսով. Ռյուտե 20:0826 Մար, 2026
  • Արարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիր 20:0326 Մար, 2026
  • Պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 1937 մարդ 19:5826 Մար, 2026
  • Ամբողջապես կբարեկարգվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակը 19:5226 Մար, 2026
  • Իրանը մեզ աղաչում է գործարք կնքել, իսկ հրապարակավ հայտարարում են, թե միայն քննարկում է մեր առաջարկը. Թրամփ 19:4526 Մար, 2026
  • Եթե երբեք չեք ծխել, մի՛ սկսեք, եթե ծխում եք, թողե՛ք 19:3826 Մար, 2026
  • Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են բարեփոխումները 19:2726 Մար, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը 19:2026 Մար, 2026
  • Նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը 19:1426 Մար, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռանկարները 19:0626 Մար, 2026
  • Կատարի դեսպանի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները 19:0326 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Ապատեղեկատվության նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելն է 19:0026 Մար, 2026
  • Կապահովվի ՀՀ-ում գործող վերելակների անվտանգ շահագործումը 18:5426 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 18:4726 Մար, 2026
  • Նեթանյահուն նպատակ ունի աստիճանաբար օկուպացնելու Լիբանանը. Էրդողան 18:3926 Մար, 2026
  • Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ 18:3126 Մար, 2026
  • Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան 18:2326 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա 18:1826 Մար, 2026
  • Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ 18:1326 Մար, 2026
  • Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ու դաստիարակության կենտրոններում 18:0526 Մար, 2026
  • Կիրականացվի «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը 17:5326 Մար, 2026
  • Ընդգծվել է մշակութային և ագրոտուրիզմի զարգացման կարևորությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի գլխավոր քարտուղարի հետ 17:4426 Մար, 2026
  • «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային ֆորումը տեղի կունենա Երևանում մայիսի 5-6-ը 17:3126 Մար, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 17:2226 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր 17:1026 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Մենք խաղաղություն չենք ունեցել, ունեցել ենք սառեցված պատերազմ. վարչապետ 17:0026 Մար, 2026
  • Կապահովվի անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացում. կներդրվի hartak.am համակարգը 16:5626 Մար, 2026
  • Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ 16:4526 Մար, 2026
  • Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ 16:4126 Մար, 2026
  • Եփրեմ Կարապետյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 16:3526 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015