Իրան-ԱՄՆ հակամարտության լուծման դիվանագիտական մեթոդները դեռևս սպառված չեն, ըստ Mehr-ի՝ Դելիում լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Գործում է հրադադարը։ Եվ չնայած այն անկայուն է, փորձում ենք դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ»,- ասել է նախարարը։
Tasnim-ի փոխանցմամբ՝ նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկություն է հայտնել շարունակել երկխոսությունը։
«Հաղորդագրությունները, որ ԱՄՆ-ը մերժել է Իրանի առաջարկը կամ պատասխանը, վերաբերում են մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ դա «անընդունելի» է։ Սակայն այդ ժամանակվանից մենք ամերիկյան կողմից ստացել ենք լրացուցիչ հաղորդագրություններ, որոնք ցույց են տալիս բանակցությունների և փոխգործակցության շարունակման նրանց շահագրգռվածությունը»,- ասել է արտգործնախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից դեմ է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրին և հայտարարել է, որ իր կարծիքով ցանկալի կլինի հասնել Իրանի միջուկային ծրագրի 20-ամյա կասեցմանը, ինչի համար, սակայն, անհրաժեշտ են իրական երաշխիքներ։
Ավելի վաղ Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Չինաստանը նույնպես հետաքրքրված չէ Իրանի՝ միջուկային զենքի ձեռքբերմամբ։