Բենիամին Նեթանյահուի արկածախնդրությունն արդեն Ամերիկային 100 միլիարդ դոլարի ուղղակի վնաս է պատճառել, ինչը չորս անգամ ավելի է, քան պաշտոնապես հայտարարվում է` հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը զգալիորեն ավելի բարձր են: Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի համար ամսական հաշիվը 500 դոլար է և շարունակում է աճել»,- նշել էր նախարարը:
Նրա խոսքով` այժմ գործում էր «Իսրայելն առաջին հերթին» սկզբունքը, ինչը նշանակում է` «Ամերիկան` վերջինը»: