Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա ԲՐԻԿՍ-ի երկրներին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ պատերազմը։ Արաղչին դաշինքի անդամներին և այլ երկրներին հորդորել է «ձեռնարկել գործնական քայլեր՝ պատերազմ հրահրելու դադարեցման համար» և վերջ դնել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումների անպատժելիությանը։ Նախարարի խոսքով՝ դաշինքի անդամները պետք է դադարեցնեն միջազգային ինստիտուտների քաղաքականացումը։
ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նոր անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 14-ից երկօրյա բանակցություններ են վարում Նյու Դելիում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և անդամ երկրների միջև համագործակցության խորացման ուղիների վրա։