Վեց նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Մովսես Խորենացու փողոցում գտնվող Երևանի նախկին քաղաքապետարանի շենքի քանդման գործով: 1907 թվականին կառուցված շենքը մայրաքաղաքի պատմամշակութային կարևորագույն կառույցներից է եղել: 1999-2000 թվականներին Կառավարության որոշմամբ 400 հազար դոլարով փոխանցվել է իտալական ընկերության, սակայն պայմանով, որ պահպանվի տեսքը: Կենտրոնի նախկին թաղապետ, այժմ ԱՄՆ-ում ապրող թաղապետի ապօրինի որոշումներով, սակայն, թույլատրվել է քանդել հուշարձան շենքը։ Հուշարձանի տեղում կառուցվել է Կոնգրես հյուրանոցը:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան