Մայիսի 14-ին՝ ժամը 19։28-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի տարածքում քաղաքացին մոլորվել է։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել բնակության վայր։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, 2 ոստիկան և Զարիշատ բնակավայրից 5 համագյուղացի։