ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ-Երևան ճանապարհին հայտնաբերել, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 20-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի և 39-ամյա տղամարդու։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3 կգ 15 գրամ մարիխուանա։ Նույն թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև 20-ամյա երիտասարդի մոտ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են։
Կատարվում է նախաքննություն։