• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
Բաց հարթակ. 44-օրա պատերազմից հետո որոշեցի վերջնական տեղափոխվել Հայաստան. Սոնա Բաց հարթակ. 44-օրա պատերազմից... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցին
Քաղաքականություն
13:1606 Փտր, 2022

Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցազրույցին։
 
«1. 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ասում է, որ միայն փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային բովանդակությանը: Նույն հարցազրույցում ասում է, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն իր պաշտոնավարման ընթացքում չի եղել: Եթե բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, ուրեմն միայն փաստաթղթեր կարդալով հնարավոր է տիրապետել ողջ բանակցային բովանդակությանը: Ի դեպ, փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ ոչ միայն համանախագահների առաջարկությունները, այլև երկկողմ մակարդակներով տեղի ունեցած նամակագրությունները, արձանագրությունները: Եթե միայն փաստաթղթերով հնարավոր չէ տիրապետել բանակցային գործընթացին, ուրեմն եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ: Բանակցային բովանդակության մասին գաղափար կազմելու համար ամենևին էլ երկրորդական չեն հրապարակային արված հայտարարությունները, որոնցից երեքին կանդրադառնամ և որոնք փաստաթղթերի հետ փոխկապակցվածության մեջ ամբողջություն են ձևավորում:
 
2. Սերժ Սարգսյանն ասում է, որ ԼՂ հարցի կարգավորման 2016-ի առաջարկությունները համանախագահների կողմից ներկայացվել են ապրիլյան պատերազմից հետո: Սա իրականությանը չի համապատասխանում, և այս դրվագը ունի սկզբունքային նշանակություն: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ առաջարկություն եղել է նաև ապրիլյան պատերազմից առաջ, մասնավորապես՝ 2016 թվականի հունվարին: Եթե Սարգսյանը ընդուներ այս փաստը, պիտի ընդուներ նաև, որ 2016 թվականի հունվարին համանախագահների ներկայացրած առաջարկը Հայաստանի կողմից մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը: Այս դրվագը պարզաբանում է նաև ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական գնահատականի հարցը: Վարչապետ Փաշինյանը արդեն նշել է, որ 2016 թ. ապրիլից առաջ և հետո ներկայացված երեք առաջարկներում բացակայել է «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Բայց փաստաթղթում տեղի են ունեցել նաև շատ էական այլ փոփոխություններ, այդ թվում՝ վերնագրային փոփոխություն: Եթե Կազանի փաստաթուղթը վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները», 2016 թվականի հունվարին ներկայացված փաստաթուղթը կոչվում էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի մասին», երկրորդ փաստաթուղթը՝ «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման մասին», երրորդ փաստաթուղթը՝ «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»: Այս վերնագիրն ինքնին ցույց է տալիս, որ 2016 թվականին ԼՂ հարցի կարգավորումը վերստին թևակոխել է փուլային բանաձևերի տիրույթ, մինչդեռ 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը փորձ է անում ներկայացնել, թե իր կողմից բանակցված թղթերը փաթեթային լուծում են ենթադրել. «Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է»,- ասում է նա հարցազրույցում՝ այսպիսով փորձելով հետահայաց արդարացնել 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, երբ Տեր-Պետրոսյանը «փուլային» տարբերակի կողմնակից էր, ինքը և Ռ. Քոչարյանը՝ «փաթեթային»: Իսկ 2016 թվականի իրադարձությունների վերը նշված ժամանակագրությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է գործարկվել ռազմական ուժի (սպառնալիքի) կիրառմամբ բանակցային բովանդակություն պարտադրելու մեխանիզմը: Բանակցություններում հայտնվել է կողմ, որը կարող է ասել «ոչ» և սպառնալ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սա երևում է Կազանից ապրիլյան պատերազմ ընկած ժամանակահատվածի վերլուծությունից: 2011 թվականին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, որից հետո սկսեց ծավալել ռազմական էսկալացիա: 2015 թվականի աննախադեպ ռազմական էսկալացիայից հետո 2016 թվականի հունվարին միջնորդների կողմից ներկայացվում է արդեն վերը նշված հունվարյան առաջարկը: Հայկական կողմը կտրուկ նեգատիվ վերաբերմունք է արտահայտում դրան, որին հաջորդում է ապրիլյան պատերազմը, որից հետո կրկին ներկայացվում են հունվարյան տրամաբանությանը համապատասխանող և հետո ավելի վատ առաջարկներ: Այս նախադեպից հետո Ադրբեջանն արդեն ավելի համակարգային առաջնորդվում է «ընդունեք իմ պահանջները, հակառակ դեպքում հարցը պատերազմով կլուծեմ» քաղաքականությամբ:
 
3. Սերժ Սարգսյանը ասում է, որ բանակցային գործընթացում միշտ էլ եղել է ըմբռնում, որ հարցի կարգավորումը պետք է անցնի ՄԱԿ-ի ԱԽ-ով: Ճիշտ է ասում: Բայց ի տարբերություն 2016-ի օգոստոսի առաջարկի՝ նախկին բոլոր փաստաթղթերում ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հաստատեր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Հռչակագիրը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշում պիտի կայացներ: Ուրիշ ոչինչ: 2016 թվականի փաթեթով, արդեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ կարգավիճակը պիտի որոշեր և ԼՂ ներքին կյանքի կազմակերպման խնդիրներ պիտի լուծեր: Նման բան նախկինում երբեք չի եղել: Իսկ ԼՂ կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարող չհենվել իր իսկ ընդունած բանաձևերի վրա: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախկինում այս թեմայով ընդունված բանաձևերի դրույթները կանխատեսելի են դարձնում, թե ինչ որոշում պիտի կայացներ: Պիտի արձանագրեր ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմում և պիտի արձանագրեր ԼՂ ադրբեջանցիների իրավունքների իրացման՝ վերադարձի և ԼՂ իշխանության մարմիններում ընդգրկվելու մեխանիզմներ: Բանակցային գործընթացում առաջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ հարցով նախկինում իր ընդունած բանաձևերն ի կատար ածելու հնարավորություն է ստանում՝ կանխատեսելի ելքով:
 
4. Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է, թե մինչև ԼՂ-ում իշխանության հարցը չլուծվեր, ադրբեջանցիները Ղարաբաղ չպիտի վերադառնային: Նա փորձում է զարգացնել այն թեզը, թե ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալը կարող էր տեղի ունենալ միայն ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումից հետո: Հենց այստեղ է հարցը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու հետ կապված խնդրի էությունը, որովհետև մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ըստ էության պետք է լուծեր Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության ապահովման իրավական և գործնական հարցերը, որոնք վերաբերում են մասնավորապես ԼՂ-ում իշխանության մարմինների գործունեությանը: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլոց շարքում պետք է լուծեր նաև ԼՂ իշխանությունների կառուցվածքի և գործունեության սկզբունքների հարցը, որտեղ անխուսափելիորեն պետք է սահմանվեին նաև ադրբեջանական քվոտաներ՝ ԼՂ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում: Սերժ Սարգսյանը ասում է՝ մենք հո ֆաշիստ չե՞նք, որ ասենք՝ օրինակ ԼՂ օրենսդիր մարմնում միայն հայեր պետք է լինեն: Իհարկե, ֆաշիստ չենք: Բայց պիտի արձանագրենք, որ այստեղ սկզբունքային է, թե ԼՂ օրենսդիր մարմնի քանի՞ տոկոսը պիտի լիներ ադրբեջանցի, նույնը վերաբերում է գործադիր, դատական, տեղական ինքնակառավարման մարմիններին: Եթե ադրբեջանցիները ԼՂ իշխանության բոլոր օղակներում ունեն քվոտաներ, նրանք այդ քվոտաները զբաղեցնելու հնարավորություն պետք է ունենան: Պիտի ունենան նաև ԼՂ-ում բնակվելու իրավունք: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետները առնվազն չէին լինելու մոտակա, այս ամենը նշանակելու էր ԼՂ ժողովրդագրական կազմի փոփոխություն՝ ասենք առաջիկա 50-100 տարվա ընթացքում: Իսկ ինչի՞ վրա է հիմնվում պնդումը, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ իշխանություններում ադրբեջանցիների ներգրավման քվոտա էր սահմանելու: Պարզ տրամաբանության. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք փաստաթղթում գրված է, որ մինչև վերջնական կարգավիճակի հաստատումը պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեությունը: Իսկ թե դա ինչպե՞ս պետք է տեղի ունենա, որոշելու է ՄԱԿ-ի ԱԽ-ն համանախագահող երկրների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդակցելու արդյունքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձևավորած առաջարկների հիման վրա: Եթե առաջին փաստաթղթի ձևակերպումով ամեն ինչ ավարտվեր, կարող էինք արձանագրել, որ գործելու է ԼՂ-ում առկա ստատուս քվոն: Բայց եթե այդ նախադասությունը բավարար չէ, և խնդրի լուծումը ՄԱԿ-ի ԱԽ-ն է տալու, ուրեմն լինելու է ստատուս քվոյի փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը ադրբեջանցիների լիարժեք ներգրավվածությունն է ԼՂ կյանքին: Ու այստեղ է, որ սկզբունքային կարևորություն է ստանում ԼՂ բնակչության ազգային կազմի հարցը:
 
5. Սերժ Սարգսյանն ասում է, որ հանրաքվեի մանրամասների հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր պետք է լուծվեին Հռչակագրի (բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի) ստորագրումից հետո, Հայաստան-Ադրբեջան միջկառավարական համաձայնագրի բանակցություններին, որին պետք է մասնակցեին ԼՂ ներկայացուցիչներ: Նա չի ասում, որ որպես ԼՂ ներկայացուցիչներ բանակցություններին մասնակցելու էին ոչ միայն ԼՂՀ իշխանությունների, այլև ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Այս նպատակով է Ադրբեջանում ստեղծվել «ԼՂ ադրբեջանական համայնք» անունով կազմակերպությունը: Ասում է՝ բանակցային փաթեթներում ադրբեջանցիների՝ ԼՂ վերադառնալու մասին ակնարկ չկա: Եթե ասվում է, որ ԼՂ բնակչություն ասելով պետք է հասկանալ նաև ԼՂ ադրբեջանցիներին, ինչպես կարող է սա «ակնարկ» չպարունակել այն մասին, որ բնակիչը պետք է ապրի բնակավայրում: Կամ՝ ԼՂ ադրբեջանական համայնքը ինչի՞ համար էր գալու բանակցություններին մասնակցելու. իհարկե, Շուշիի և այլ բնակավայրերի հարց բարձրացնելու: Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է նաև, թե ԼՂ բնակչության ազգային համամասնությունների հարցը բանակցային փաստաթղթերից երբեք չի անհետացել: Ճիշտ չի ասում, որովհետև Կազանի փաստաթղթում կա նման հստակ ձևակերպում, իսկ 2016-ի փաստաթղթերում չկա: 2022 թ. հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ակնարկում է, թե 2016-ի բանակցային թղթերում կա հղում ԵԱՀԿ դեպոզիտարիա հանձնված կազանյան փաստաթղթին, ու դա բավարար է այս հարցի համատեքստում: Եթե այդպես է, ինչո՞ւ է ինքը 2016-ին միջնորդներին նամակ գրել՝ պնդելով, թե կենսական է ազգային համամասնությունների դրույթը հստակ արձանագրել Հռչակագրի նախագծում: Թող նման հարց չբարձրացներ և բավարարվեր դեպոզիտարիա հանձնված փասթաթղթի վրա հղումով:
 
6. Սերժ Սարգսյանը պնդում է, թե այսպես կոչված լավրովյան պլան չի եղել, և այս անունը կպցրել են այսօրվա իշխանությունները: Այստեղ էլ անկեղծ չէ, որովհետև դեռևս 2016 թվականի օգոստոսին միջնորդներին իր հղած նամակում Սարգսյանը գրել է. «Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարներին»: Նույն տեքստում ավելի ուշ Սարգսյանը օգտագործում է «Լավրովի գաղափարների իրականացումը» բառակապակցությունը: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտության համահեղինակ է առնվազն. «Լավրովի գաղափարներ»-«Լավրովի պլան». երկու արտահայտությունների միջև գտեք էական տարբերություններ: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտությունը ստեղծել են իր իշխանության օրոք:
 
7. Սերժ Սարգսյանը անլուրջ է համարում այն պնդումը, թե Հայաստանը և Ադրբեջանը 1991 թվականի՝ «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ, այդ համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից և ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս է: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված այդ փաստաթղթում ասվում է. «Պայմանավորվող Բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և (Անկախ պետությունների) համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են ԽՍՀՄ փլուզման պահին իրենց միջև գոյություն ունեցած սահմանները:
 
8. Սերժ Սարգսյանն ասում է, թե 2016-ի առաջարկները հայկական կողմի կարմիր գծերը չեն հատել: Սա այն պարագան է, որ դրվագը կարելի է վերնագրել «Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի», որովհետև 2016 թվականին միջնորդներին ուղղված մի փաստաթղթերում Սերժ Սարգսյանը այդ առաջարկներին տվել է բացասական գնահատական: Ի դեպ, Սարգսյանը հարցազրույցում այս նրբությունն էլ ճիշտ չի ներկայացնում, ասելով, թե 2016 թ. առաջարկներին Հայաստանը ոչ դրական է արձագանքել, ոչ բացասական: Այդ առաջարկները Հայաստանի կողմից գնահատվել են որպես անընդունելի՝ փորձելով բանակցային թղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Եթե հենվենք 2021, 2022 թվականներին Սերժ Սարգսյանի կողմից ծավալվող այն տրամաբանության վրա, թե համանախագահների ասածներին հակադրվելը բերում է վատ հետևանքների, պիտի ուրեմն արձանագրենք, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բանակցային փաթեթներում վերականգնելու փորձերն են հանգեցնել նրան, որ 2018 թվականի հունվարի 18-ին Կրակովում համանախագահները արել են երկու առաջարկ. վերադարձնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ամրագրել Քելբաջարի շրջանի միջանկյալ հանձնման, այսինքն՝ ԵԱՀԿ մոնիտորինգի տակ թողնելու գաղափարը: Այս առաջարկությունից երեք ամիս անց՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է.
 
ա) «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:
 
բ) «Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:
 
Նման արձագանքի պատճառը մեկն է. «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը վերականգնել չի հաջողվել, Քելբաջարի միջանկյալ հանձնման գաղափար է ի հայտ եկել (որի մոդիֆիկացված տարբերակը գոյություն է ունեցել նաև Մադրիդյան սկզբունքներում), որը այլևս դարձել է բանակցային ժառանգություն: Եվ, ի դեպ, 2019 թվականին համանախագահները ոչ մի նոր բանակցային թուղթ չեն ներկայացրել կողմերին, այլ ներկայացրել են 2016-ի օգոստոսի փաստաթղթի մոդիֆիկացիան: 2019-ի թղթում նույնպես արտահայտված չէ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, բայց արձանագրված է Քելբաջարի ու Լաչինի միջանկյալ հանձնման դրույթը: Ի դեպ, 2019-ին ներկայացված փաստաթուղթը սկսվում է «Մենք՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներս» արտահայտությամբ: 2019 թվականի դրությամբ Հայաստանի նախագահը վաղուց արդեն բանակցող չէր, և համանախագահները չէին կարող նոր փաստաթուղթ կազմելիս մոռանալ այս նրբության մասին: Հին փաստաթղթի վրա արվել են նշումներ, ենթադրաբար՝ հիմք ընդունելով նաև բանավոր խոսակցությունները:
 
Այդ բանավոր խոսակցություններից մեկի մասին կարող ենք պատկերացում կազմել Սերժ Սարգսյանի 2016 թվականի աշնանը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված մի հարցազրույցից, որտեղ նա ասում է (մեջբերում). «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են՝ անվանում են բռնազավթված, ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունք է:
 
Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը:
 
Լրագրող – Այսինքն՝ հանրաքվե:
 
Սերժ Սարգսյան - Այո՛, հանրաքվե: Հենց դա եղել է ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»։ (մեջբերման ավարտ)
 
Ի դեպ, Հայաստանի Կառավարությունը 2019-ին և երբեք չի համաձայնվել տվյալ փաթեթը ընդունել որպես բանակցությունների հիմք: ՀՀ ներկայացուցիչները 2018-ից հետո քննարկել են Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը հաղթահարելու հնարավորությունները: Տվյալ համատեքստում պետք է նշել, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ընդհանրապես «միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը 2016 թվականի աշնան դրությամբ կորցրել է իր երբեմնի նշանակությունը, որովհետև այն, թե ինչ է դա նշանակում, պիտի այլևս որոշեր ՄԱԿ-ի ԱԽ-ն: Կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ՄԱԿ տեղափոխելը Ադրբեջանի վաղեմի ցանկությունն էր:
 
9. Բանակցային իր ժառանգության մասին խոսելիս Սերժ Սարգսյանը պատմում է՝ հարցը այսպես պետք է կարգավորվեր, այնպես պետք է կարգավորվեր: Է, շատ լավ, թող կարգավորվեր: Ինչո՞ւ «կառուցողական բանակցող» Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ հարցի կարգավորման չի հասել: Եթե 2016-ի թղթերը ընդունելի էին, ինչո՞ւ չի ստորագրել: Նա ասում է, որ 2018 թվականին ԱԺ ամբիոնից իր հնչեցրած մտքերը, որ մեջբերված են սույն տեքստի 8-րդ կետում, կոնտեքստից կտրված են: 2018 թվականի ապրիլի 17-ի հայտարարությունները ազատ շրջանառվում են համացանցում, ամբողջական հարցուպատասխանները առկա են. որևէ բան կոնտեքստից կտրված չէ: Կոնտեքստից կտրված չէ նաև 2016 թվականի աշնան հարցազրույցը, որը կրկին մեջբերված է 8-րդ կետում: Ուզում են տպավորություն ստեղծել, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում էր կարգավորման փաստաթուղթ ստորագրել 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո: 2017 թվականի հուլիսի 16-ին էլ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասում է. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դառավ բոլորին։ (…) Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ․ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»։
 
Այսինքն՝ սա՞ էր պատրաստվում ստորագրել 2018 թվականին ՀՀ վարչապետ դառնալուց հետո, թե՞ պատրաստվում էր բավարարել Ադրբեջանի անընդունելի ակնկալիքները: 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը զարմանում է. իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի կարծիքները կարգավորման հարցում կամ Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության հարցում պետք է համընկնեին: Կներեք, բայց տրամաբանությունն է ասում, որովհետև բանակցությունների նպատակը, եթե ուզում ես հարցը կարգավորել, մի այնպիսի թուղթ ստանալն է, որի տակ երկու կողմերը կհամաձայնեն ստորագրել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի կարգավորման մի փաստաթուղթ էր պատրաստվում ստորագրել, Իլհամ Ալիևը՝ ուրի՞շ:
Մինչև իր հրաժարականի օրը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը, Սերժ Սարգսյանը ոչ մի ազդակ չի տվել, թե ինքը պատրաստվում է ԼՂ հարցի կարգավորման թուղթ ստորագրել: Նրա բոլոր ազդակները եղել են բանակցությունների փակուղային վիճակի մասին: Տե՛ս վերը բերված երեք հրապարակային հայտարարությունները:
 
10. Բանակցային գործընթացում 1992-2018 թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերի մասին խոսակցությունը Սերժ Սարգսյանը համարում է պրոադրբեջանական խոսակցություն: Իսկ գործող իշխանության մեղքը ո՞րն է, որ այդ իրողությունները կան: Թե՞ կոնկրետ իրողությունները չնկատելն է ճիշտ մոտեցումը: Հենց իրողությունները չնկատելու քաղաքականությունն է, որ դիսոնանս է ստեղծել հանրային ընկալումների, բանակցային գործընթացի և 30-ամյա զրկանքների միջև: Այդ հանգամանքների հետ առերեսումը չի նշանակում հրաժարում Արցախի իրավունքներից, այդ հանգամանքների հետ առերեսումը նշանակում է խնդրի ճիշտ ախտորոշում և, հետևաբար, արդյունավետ դեղատոմսերի փնտրտուք: Մի հարցում Սերժ Սարգսյանի ասածի հետ, իհարկե, համաձայն ենք: ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է: Այս համատեքստում քաղաքական մեծամասնություն չի մերժել, չի մերժում և չի մերժելու որևէ առաջարկի, գաղափարի, պլանի քննարկում»,- նշված է գրառման մեջ:
 

 

Դիտումների քանակ1187
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015