Մենք աշխատում ենք Կարս-Գյումրի երկաթուղու ուղղությամբ, այս պահին ժամկետների մասին դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև տեխնիկական գնահատման բազմաթիվ աշխատանքներ կան։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա էլ աշխատանքի ընթացքում մենք բազմաթիվ տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին մի ամիս, երկու ամիս առաջ չգիտեինք, որովհետև մոտ 40 տարի պատշաճ չենք զբաղվել այդ ենթակառուցվածքով։ Պետք է հիմա գնահատենք կարիքները և անցնենք գործի»,- նշեց վարչապետը։