Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված հերթական գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին: Այն պատկանել է Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանին և նրա կնոջը: Կառավարությունը ևս 13 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհների վիճակի բարելավման համար:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, վաղվանից ինքը ու Կառավարության անդամների մեծ մասը լինելու են արձակուրդում՝ քարոզարշավին մասնակցելու համար: Վարչապետն ընդգծել է, որ ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանի ընտրությունը ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է։
Նիստի մանրամասները՝ տեսանյութում։