Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

ՀՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը կանխարգելելու և հասցեավորելու շատ մեծ խնդիր կա. ՄԻՊ

ԿԿարմեն Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Հիմնական զեկուցող, ՄԻՊ Անահիտ Մանասյանը ելույթի սկզբում ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որից հետո անցավ ավելի բովանդակային խնդիրների ներկայացմանը, որոնք վերաբերում են ՀՀ-ում տարբեր ոլորտներում առկա մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ խնդիրներին:

Նրա խոսքով՝ նախորդ տարի ՄԻՊ-ին ուղղվող դիմում-բողոքների թիվն էականորեն ավելացել է:

«Մասնավորապես, մենք նախորդ տարի, 2024-ի համեմատությամբ, ունեցել ենք շուրջ 2900-ով ավելի դիմում-բողոք: 22 հազար 655 դիմում-բողոք ենք ունեցել, ընդ որում՝ նախորդ տարվա կտրվածքով եթե դիտարկենք 2025 թվականին պետական մարմինների կողմից ՄԻՊ-ի համակարգային բնույթ ունեցող առաջարկների կատարման ընդհանուր տրամաբանությունը, ապա պետք է նշեմ, որ էական առաջընթաց ենք ունեցել նախկինում եղած իրավիճակի համեմատությամբ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների շուրջ 70 տոկոսը կատարված կամ մասնակի կատարված է համարվել, ինչը բավականին բարձր ցուցանիշ է»,- ասաց Մանասյանը:

Իր խոսքում ՄԻՊ-ն անդրադարձավ մի շարք բովանդակային խնդիրների, որոնք, նրա խոսքով, կրում են համակարգային բնույթ:

Խնդիրներից առաջինը, Մանասյանի խոսքով, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և բռնությունը հասցեավորելու կառուցակարգերի հետ կապված ընդհանուր խնդիրներն են Հայաստանում:

«Այս օրերին էլ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ են ընթանում, որոնք ևս վկայում են այն մասին, որ, այո, ՀՀ-ում առկա է շատ մեծ խնդիր՝ երեխաների նկատմամբ բռնության, մասնավորապես՝ սեռական բռնության դեպքերը կանխարգելելու և հասցեավորելու հարցերի հետ կապված:

Նախ՝ նշեմ, որ խնդիրն այնքան մեծ էր մեր դիտանկյունից, որ նախորդ տարի նույնիսկ արտահերթ զեկույց ենք ունեցել հարցի հետ կապված, որն ավելի լավ էր՝ վերաբերում էր երեխաների նկատմամբ բռնությանն ընդհանուր առմամբ: Այս տեսանկյունից առաջին խնդիրը բռնությունը ճանաչելու հետ կապված խնդիրն է»,- ասաց նա: 

Մանասյանը կոչ արեց բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչներին, շատ զգույշ լինել նման տեղեկատվության հետ վարվելու տեսանկյունից, քանի որ դա շատ զգայուն է:

«Դեպքերի մեծամասնությունն իր մեջ շատ լուրջ անձնական տվյալներ է պարունակում, և հետագայում բավական վտանգավոր կարող է լինել դրա հետ կապված ամբողջ փոխանցման պրակտիկան»,- ասաց ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է զարգացման տարբեր առանձնահատկություններ, հաշմանդամություն ունեցող անչափահասների՝ բռնության ենթարկվելուն, նկատեց՝ այնպես չէ, որ Հայաստանում նման դեպքերը եզակի են կամ չկան:  

Այս դեպքերի հետ կապված՝ ՄԻՊ-ը դարձյալ շեշտադրեց երեխաների անձնական տվյալների պաշտպանության խնդիրը, ընդ որում՝ խոսքը միայն երեխաներին չի վերաբերում, այլ նաև նրանց ծնողներին, որոնք նույնպես կարող են թիրախավորվել:

Ռուսաստանը ոչ մի դիմում չի ստացել TRIPP ծրագրին մասնակցելու վերաբերյալ. Լավրով. «Հարևաններ»

Ռուսաստանը ոչ մի դիմում չի ստացել TRIPP ծրագրին մասնակցելու վերաբերյալ. Լավրով. «Հարևաններ»

Լուծումը պիտի լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն. Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Լուծումը պիտի լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն. Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Հայաստանի տարածքը 29743 կմ է, սահմանազատման արդյունքում այն պետք է լինի 29743 կմ. Փաշինյան

Հայաստանի տարածքը 29743 կմ է, սահմանազատման արդյունքում այն պետք է լինի 29743 կմ. Փաշինյան

ՔՊ վարչության նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրություններին և նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր

ՔՊ վարչության նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրություններին և նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր

Միլի Մեջլիսի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան հարգանք կցուցաբերի Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ

Միլի Մեջլիսի պատգամավորները հույս են հայտնել, որ Թուրքիան հարգանք կցուցաբերի Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ

Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում