Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 700 տոննա ցորեն և 133 տոննա ալյումին։ Սա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ալյումինի առաջին մատակարարումն է:
Ներկայումս տվյալ երթուղով Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 26 հազար տոննա ցորեն, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։
Բացի տրանզիտային մատակարարումներից՝ Ադրբեջանը շարունակում է նաև նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան մատակարարումները իրականացվում են երկաթուղային ճանապարհով՝ օգտագործելով նաև Վրաստանի երկաթուղային ճանապարհները։