Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության որոշմամբ և հատկացված միջոցներով:
Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, մեր օրեր հասել է խիստ վթարային և խոնարհված վիճակում, առանց տանիքի: 2024 թ․ իրականացվել են 21.400.501 դրամի վերականգնման աշխատանքներ։ Մասնավորապես՝ վերացվել են նախկինում՝ նախագծից շեղմամբ կատարված աշխատանքները, պատուհանների բացվածքների բացում և փակում, կարանների ոչ համապատասխան կարանախցում և այլն։
2025 թ. համար իրականացվել են 32.259.499 դրամի վերականգնման աշխատանքներ, 2026 թ. սկզբին եկեղեցու վերականգնումն ավարտվել է։