Խորհրդարանն այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել: Պաշտոնը թափուր էր Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո: Հանձնաժողովի նոր նախագահը Արուսյակ Ջուլհակյանն է: Օրենսդիրները քննարկել են նաև Արտաքին հետախուզական ծառայությանն առնչվող օրենսդրական նախագիծ, որի առիթն օգտագործելով՝ ընդդիմությունը պատերազմի թեմայով նոր բանավեճ է սկսել:
Այսօրվա նիստում նաև գլխավոր դատախազության զեկույցն է քննարկվել:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան