Երևանի ջրամատակարարման բարելավման 29 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն ամփոփվել է: Միջազգային դոնոր կազմակերպությունների և Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակ թաղամաս, ծանոթացել արված աշխատանքներին: Ծրագրով բարելավվել է 19 հազար ընտանիքի ջրամատակարարումը: Կառուցվել է ավելի քան 200 կմ ջրամատակարարման ցանց: Կարևոր արդյունքներից մեկը ջրի կորուստների նվազեցումն է:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան