«Եղեգիսի կիրճում Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով»։
Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը իրականացվելիք աշխատանքից մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու։