Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, որն օրերս Հայաստանում էր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն զգալի առաջընթացի են հասել խաղաղության գործընթացում։ «Թուրքիան աջակցում է Հարավային Կովկասում կայունության ապահովման ջանքերին: Կարելի է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն շուտով կարող է վերջնական խաղաղություն հաստատվել։ Այնուհետև Հարավային Կովկասը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, կսկսի նոր դեր խաղալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով»,- շեշտել է Ջևդեթ Յըլմազը։
Նա հույս է հայտնել, որ տրանսպորտային հաղորդակցություններն էլ կբացվեն, և կակտիվանան տարանցիկ փոխադրումները: «Տարածաշրջանում հավասարակշռության հաստատումը կնպաստի ինչպես անվտանգությանը, այնպես էլ բարգավաճմանը»,- ընդգծել է Թուրքիայի փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսաշարում: