Մերձավոր Արևելքում իրադրությունը քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանը:
Մակրոնը վերահաստատել է Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու կարևորությունը։ Նա անդրադարձել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը՝ ուղղված նեղուցում անվտանգության ապահովմանը: Այս առաքելության շրջանակում ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը տեղակայվել է Կարմիր ծովում: Մակրոնը Փեզեշքիանին հորդորել է օգտվել այդ հնարավորությունից:
Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում երկիրը պատրաստ է լրջորեն հետամուտ լինել դիվանագիտական ուղուն: Փեզեշքիանը, սակայն, նշել է նաև, որ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, որը բանակցությունների ընթացքում երկու անգամ հարձակվել է Իրանի վրա։