Մոսկվան նոտա է հղել Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին՝ կոչ անելով Կիևից նախապես տարհանել իրենց անձնակազմերը։
ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել տարհանմանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևի, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների դեմ պատասխան հարվածի անխուսափելիությունը։
Նա նշել է, որ մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահը սպառնալից հայտարարություններ է արել: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը մայիսի 9-ի շքերթը կանցկացնի առանց ռազմական տեխնիկայի, քանի որ վախենում է, որ Կարմիր հրապարակի վրայով կարող են անօդաչուներ թռչել։