Փաստորեն ընդամենը 45 րոպե է տևել, որովհետև իմ այն հայտարարությունից հետո, որ ես իրեն դատի եմ տալու և դե յուրե դատարանում իրենց կեղծելու եմ իր հայտարարած մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սուտը, կալուգացի օլիգարխը հենց նույն ասուլիսի ժամանակ լրագրողների աչքի առաջ իմ այդ հայտարարությունը լսելով սկսել ա չքմեղանալ, թե ինքը տենց չի ասել, ինքը ուրիշ ձև է ասել, ինքը էդ չի նկատի ունեցել, ինքը հո չի ասել, որ դա իրականում տեղի ա ունեցել, ինքը ընդամենը մտածել ա և տպավորություն ունի, որ տենց տեղի ա ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարճ ասած՝ կեղծելու կարիք չեղավ, ինքը կամավոր կերավ, իհարկե իմանալով, որ ասել եմ ու կկեղծեմ։ Լավ եղեք»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե վարչապետը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից ու ամեն օր ուտում է։
Վարչապետն էլ այս մասին իմանալով հայտնել էր․ «Ինձ ցույց տվեցին Կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։
Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»։