• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:4523 Հնվ, 2022

Պետք է բոլոր գերեվարված անձինք ազատ արձակվեն. Հարցազրույց Տոյվո Կլաարի հետ

Դավիթ Մուրադյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը զրուցել են տարածաշրջանի արդիական հարցերի, այցի նպատակների, քննարկվող հարցերի շրջանակի մասին։

Դավիթ Մուրադյան - Թվիթերյան Ձեր վերջին գրառումներից մեկում հույս էիք հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կանցկացնեք էական քննարկումներ՝ ԵՄ-Ֆրանսիա համատեղ առաքելության վերաբերյալ: 
 
Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը:
 
Տոյվո Կլաար (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ)
 
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԵՄ ՀԱՄԱՐ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Այս առաքելությունը, որով այս անգամ այցելեցինք, առանձնահատուկ է: Այն ներառում է ԵՄ կառույցների և Ֆրանսիայի՝ որպես ԵՄ նախագահող երկրի ներկայացուցիչների: Դա պատվիրակությունների սովորական կազմ չէ: Դա ապացուցում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը շատ կարևոր է մեզ՝ Եվրամիության համար: Անցած օրերին մեր հանդիպումները հիմնականում կենտրոնացած են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև դեկտեմբերին Բրյուսելում կայացած էական հանդիպումների, ինչպես նաև նախագահ Մակրոնի և երկու ղեկավարների քննարկումների արդյունքների վրա: Բրյուսելում նախագահ Միշելի հետ հանդիպման ընթացքում առաջնորդները հասան որոշակի ըմբռնման, թե ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվել: Այս առաքելության նպատակն է տեսնել, թե ինչ առաջընթաց կա, որտեղ է պետք տեմպն արագացնել, վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե Եվրամիությունն ինչպես կարող է ներգրավված լինել առաջիկա ամիսների ընթացքում:
 
Դավիթ Մուրադյան - Ադրբեջանից հայ ռազմագերիների ամբողջական վերադարձի հարցը դեռևս շարունակում է չլուծված մնալ: Եվրամիությունը և, մասնավորապես, Շառլ Միշելը զգալի ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ: Այս զգայուն մարդասիրական հարցը քննարկվել է նաև Բրյուսելում: 
 
Ի՞նչ քայլեր կարող ենք ակնկալել Եվրամիությունից, որոնք ուղղված կլինեն այս հումանիտար հարցի վերջնական լուծմանը: 
 
ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Վստահեցնում եմ, որ սա այն հարցերից է, որին Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում: Դա մի հարց է, որը քննարկվել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում: Եվրամիությունը տարբեր առիթներով և տարբեր մակարդակներում շեշտել է, որ պետք է բոլոր գերեվարված անձինք ազատ արձակվեն: Դա Եվրոպական միության հիմնարար սկզբունքներից է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կրկնեմ. դա մի հարց է, որի լուծման գործում ներգրավված են Միությունը, անդամ երկրները: Դեկտեմբերին կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի ազատ արձակվեց, այնուհետև՝ ևս 5-ը: Մենք անհամբեր սպասում ենք մնացած գերիների ազատ արձակմանը: Ի վերջո, դա հույժ կարևոր գործոն է տարածաշրջանում փոխվստահության վերականգնման համար: 
 
Դավիթ Մուրադյան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, քանի որ (մեջբերում). «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է գործ չունենան Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, քանի որ այն լուծվել է: Մենք լուծեցինք այդ հարցը նրանց փոխարեն: Ադրբեջանը կխոչընդոտի Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած փորձ» (մեջբերման ավարտ): Եվրամիությունը միշտ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին: 
 
Ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունն Ալիևի հայտարարությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, և արդյոք այդ հարցը բարձրացվե՞լ է հունվարի 20-ին նախագահ Ալիևի հետ Բաքվում ձեր ունեցած հանդիպման ընթացքում: 
 
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺՎԵԼՆ Է. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Ինչպես Դուք նշեցիք՝ դա Եվրամիության հիմնարար դիրքորոշումն է: Մեզ համար ամենակարևորը հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ շարժվելն է: Կարծում եմ, բոլորը՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը, համաձայն են, որ անհրաժեշտ է գտնել համապարփակ կարգավորում: Դրա համար պետք է ներգրավվել և քննարկել օրակարգի բոլոր խնդիրները: Դա եղել և մնում է Եվրամիության դիրքորոշումը: Այդ առումով, այո՛, Բաքվում և Երևանում մենք քննարկել ենք համապարփակ կարգավորումը, դեպի այն ուղղված քայլերը: 
 
Դավիթ Մուրադյան - Նախագահ Ալիևը նաև նյարդային էր արձագանքել Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցին Արցախ՝ ասելով (մեջբերում). «Եթե մենք այս մասին իմանայինք, նրան թույլ չէինք տա վերադառնալ Ղարաբաղից» (մեջբերման ավարտը): 
 
Հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը մարդու իրավունքների և մարդու ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության համաշխարհային առաջատարներից մեկն է, ինչպե՞ս կմեկնաբանեք նման հռետորաբանությունը: 
 
ԱՐՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵԿՐԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ 
 
Կարծում եմ՝ արդեն բավական խոսվել է այդ մասին: Տարբեր ներկայացուցիչներ արդեն արել են մի քանի հայտարարություն՝ թե՛ հանրայնորեն, թե՛ մասնավոր զրույցներում: Կարծում եմ՝ կարիք չկա, որ ես նույնպես մեկնաբանեմ դա այս փուլում, քանի որ դրան, կարծում եմ, անդրադարձ արդեն եղել է: 
 
Դավիթ Մուրադյան - Բրյուսելի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակի լիցքաթափումը: Համաձայնություն է ձեռք բերվել ուժերը հեռացնելու վերաբերյալ: Սակայն հունվարին ականատես եղանք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր էսկալացիայի: 
 
Ո՞րն է ԵՄ տեսլականը՝ ուժերի հետքաշման վերաբերյալ: 
 
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Դա, անշուշտ, մի թեմա է, որը համակողմանիորեն քննարկվել է Բաքվում և Երևանում: Մենք՝ որպես Եվրամիություն, առաջարկել ենք մի քանի տարբերակ, թե ինչպես կարելի է լիցքաթափել սահմանային իրավիճակը: Նաև սահմանի սահմանազատման կարիք կա, որը դեռ չի արվել: Կան նաև այլ հարցեր, որոնք առնչվում են սահմանին: Օրինակ՝ Ջողազի ջրամբարը և այլ հարցեր, որոնց պետք է անդրադարձ կատարվի: Մենք ցանկանում էինք այցն օգտագործել, որովհետև, ինչպես դուք նշեցիք, հաշվի առնելով փաստը, որ տեղի ունեցան բախումներ, անհրաժեշտություն կա իրավիճակը լիցքաթափելու, գործնական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ղեկավարների մակարդակով համաձայնություններից դեպի դրանց գործնական իրականացման անցնելու կարիք կա: Հենց այդ հարցերն են, որ, ինչպես արդեն ասացի, քննարկել ենք Բաքվում և Երևանում: 
 
Դավիթ Մուրադյան - Բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանազատման հարցով փորձագիտական առաքելության և խորհրդատվական խմբի տրամադրման հնարավորությունը: 
 
ԵՄ-ն ի՞նչ տեխնիկական աջակցություն է տրամադրում կամ կարող է տրամադրել սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
 
ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Այդ հարցն ավելի շատ կախված է Ադրբեջանից և Հայաստանից: Մենք պատրաստ ենք տրամադրել ընդգրկուն խորհրդատվություն և այլ աջակցություն, եթե դրա կարիքը լինի, և կողմերը դիմեն նման հարցով: Ի վերջո, Եվրամիությունը չի կարող անակնկալ կերպով հայտնվել և ասել՝ մենք ցանկանում ենք ներգրավվել գործընթացում: Մենք երկու կողմից էլ ազդակներ ունենք, և հավատում եմ, որ Երևանում և Բաքվում կա հետաքրքրվածություն՝ ներգրավելու մեզ տեխնիկական խորհրդատվության հարցում և, միգուցե, նաև քաղաքական առումով աջակցություն տրամադրելու համար՝ այս հարցում առաջ շարժվելու նպատակով: Ի վերջո, սահմանազատումը և լարվածության թուլացումը մեդալի հակառակ կողմերը չեն, սակայն միմյանց հետ փոխկապակցված են: Նախ՝ լարվածության թուլացման կարիք կա, ապա՝ պետք է առաջ շարժվել դեպի սահմանազատման վերաբերյալ շոշափելի քննարկումներ, որպեսզի ապագայում բացառվեն նոր լարվածությունները:
 
Դավիթ Մուրադյան - Այսինքն՝ այն պահին, երբ ազդակները ստացվեն Երևանից կամ Բաքվից, ԵՄ-ն պատրաստ կլինի՞ տրամադրել օժանդակություն:
 
Տոյվո Կլաար - Այո՛, ԵՄ-ն պատրաստ է եղել և պատրաստ է կողմերին աջակցություն տրամադրելու հարցում:
 
Դավիթ Մուրադյան - Շառլ Միշելի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծվել է ուղիղ կապ: ԵՄ-ն հայտարարեց, որ կշարունակի նպաստել երկու երկրի միջև վստահության կառուցման միջոցառումներին: 
 
Այդ առումով ի՞նչ նոր առաջարկներ ունեք: 
 
ԽԱՂԱՂ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԲԽՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՇԱՀԵՐԻՑ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Դա նույնպես քննարկվել է այցի ընթացքում: Չէի ցանկանա այս պահին մանրամասներին անդրադառնալ: Սակայն որոշակի շեշտադրում ենք արել և քննարկել ուղիները, թե ինչպես Բրյուսելը, Եվրամիությունը կարող են օգնել տարբեր գործընթացների: Կցանկանայի նաև ընդգծել, որ մենք՝ որպես ԵՄ, այդ հարցերը չենք դիտարկում որպես մենաշնորհ: Եվրամիությունն այստեղ չէ աշխարհաքաղաքական տարածքներ խլելու կամ ղեկավարելու համար: Մենք այստեղ ենք, որովհետև հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությունը և բարգավաճումը բխում են բոլորի շահերից: Եվ մենք ցանկանում ենք նպաստել դրան:
 
Դավիթ Մուրադյան - Բրյուսելյան հանդիպման կարևոր արդյունքներից մեկը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ  երկաթուղու կառուցման համաձայնությունն էր: ԵՄ-ն վստահեցրել է,  որ պատրաստ է աջակցել հաղորդակցության ուղիների զարգացմանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների իր պլանի համաձայն: 
 
Այդ համատեքստում ի՞նչ աջակցություն է նախատեսում ԵՄ-ն տրամադրել, և այդ հարցում կա՞ն գործնական քննարկումներ: 
 
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Այնքանով, որքան ենթակառուցվածքները քննարկվում են, մենք քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Դրանք ներառում են աջակցության տարբեր միջոցառումներ, որոնք Եվրամիությունը կարող է տրամադրել Տնտեսական և ներդրումային պլանի համատեքստում: Քանի որ հիմա խոսքը վերաբերում է անդրսահմանային նախաձեռնություններին և նախագծերին, դա այն է, ինչի ուղղությամբ մենք ցանկանում ենք աշխատել՝ հասկանալու համար, թե Հայաստանը և Ադրբեջանը ինչ են ցանկանում, և որոնք են անդրսահմանային առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ Եվրամիությունը կարող է աջակցություն տրամադրել իր պլանների շրջանակում: Սակայն այս պահին Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա քննարկում, թե ինչպես են կողմերը տեսնում ԵՄ աջակցությունը՝ անդրսահմանային ներգրավվածության հարցում: Այդ հարցին մենք նույնպես անդրադարձել ենք այցի ընթացքում: Ցանկանում էինք հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ, և ինչպես են կողմերը տեսնում ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունը` լինի ենթակառուցվածքներ, թե անդրսահմանային այլ նախագծեր: 
 
Դավիթ Մուրադյան - Հայաստանը և Թուրքիան իրենց հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց են սկսել: Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում: 
 
Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այդ հարցում, և ինչպե՞ս կարող է Միությունը նպաստել գործընթացին: 
 
ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
ԵՄ դիրքորոշումը պարզ է՝ մենք աջակցում ենք գործընթացին: Կարծում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի և Թուրքիայի, սահմանակից տարածաշրջանի, ԵՄ շահերից: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունն այդ գործընթացին հրապարակայնորեն, հանդիպել եմ նաև պարոն Ռուբինյանի հետ և հայտնել մեր աջակցությունը: Մի քանի ամիս առաջ Անկարայում էի, այնտեղ էլ շեշտեցի, որ հույս ունենք, որ գործընթացն առաջ կշարժվի: Կարճ ասած՝ ԵՄ-ն այդ ամենին սատարում է և աջակցում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը: 
 
Դավիթ Մուրադյան - ԵՄ-ն հայտարարեց Հայաստանում մոտավորապես 2.6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի իրագործման մասին, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ:
 
Ե՞րբ են ակնկալվում առաջին ներդրումները, և ի՞նչ պետք է Հայաստանն անի գործընթացն արագացնելու համար: 
 
2.6 ՄԻԼԻԱՐԴ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Առաջին տեսանելի արդյունքները Հայաստանում կանաչ անձնագրերն են: Ապագայի արդյունքների համար պետք է համատեղ աշխատենք՝ Եվրամիությունը, Հայաստանը, ինչպես նաև մյուս գործընկերները, որոնք ներգրավված են: Կան նաև միջազգային ֆինանսական կառույցներ: Այդ 2.6 միլիարդը միայն դրամաշնորհներ չեն, այնտեղ կան նաև վարկային միջոցներ: Դա ֆինանսական տարբեր գործիքների ամբողջություն է: Այդ պատճառով էլ ներգրավվել են տարբեր դերակատարներ: Նրանք պետք է միասին համաձայնեցնեն առաջնահերթությունները և առաջ շարժվելու ուղիները: Ուստի մեծ աշխատանք է իրականացվում: Անհրաժեշտ է, կենտրոնանալ այդ ուղղությամբ և անել լավագույնը, որպեսզի այդ ծրագրերն իրողություն դառնան հնարավորինս շուտ: 
 
Դավիթ Մուրադյան - Մարտի 1-ին նշվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու առաջին տարին: 
 
Ինչպե՞ս եք գնահատում համաձայնագրի իրականացումը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը: 
 
ԵՄ- ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
 
Կարծում եմ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները ճիշտ ուղղությամբ են զարգանում: Դուք նշեցիք ներդրումային փաթեթի մասին, նաև դիտարկում ենք համագործակցության նոր ոլորտներ: Կրկնեմ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ քանի որ կարող ենք ներդրում ունենալ խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի կայացմանը, ԵՄ-ն կարող է անել ավելին, և մեր հարաբերությունները կարող են էլ ավելի զարգանալ: Դա այն է, ինչին մենք հանձնառու ենք: 
 
Դավիթ Մուրադյան - Իսկ ի՞նչ կասեք համաձայնագրի իրագործման մասին:
 
Տոյվո Կլաար - Որպես գործընկեր՝ մենք սերտորեն համագործակցում ենք: Հաշվի առնելով համաձայնագրի իրագործումը՝ պետք է նշեմ, որ ԵՄ-ն և Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ ունեն, նույնիսկ՝ չօգտագործված հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք լավ ենք աշխատել առկա ներուժը լավագույնս իրացնելու և համագործակցելու համար: Սակայն, ինչպես ասացի՝ զարգացման հնարավորություններ կան: 
 
Դավիթ Մուրադյան - Պարո՛ն Կլաար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: 
 
Տոյվո Կլաար - Շատ շնորհակալ եմ:

 

Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ106
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015