Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդադարեցնի իր մասնակցությունը «Քսանի խմբին», մինչև 2026 թվականին G20-ում նախագահությունն ԱՄՆ-ից կանցնի Մեծ Բրիտանիային՝ հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղարը:
Վինսենթ Մագվենիայի խոսքով՝ առայժմ երկիրը «գովազդային դադար» է վերցնում, մինչև հաջորդ տարի G20-ում բնականոն գործունեության վերսկսումը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը չի կարողանա 2026 թվականին մասնակցել G20-ի որևէ միջոցառման։ ԱՄՆ-ը նոյեմբերին բոյկոտել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովը՝ երկրին մեղադրելով սպիտակամորթ բնակչության ցեղասպանության համար: Հարավաֆրիկյան Հանրապետությունը հերքել է այդ մեղադրանքները: