ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-4-ը:
Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
34 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
10 դեպք՝ հոգեկան ներգործության.
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթուղթ կեղծելու.
6 դեպք՝ խարդախության.
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
3 դեպք՝ խուլիգանության.
2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է նաև վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, նամակագրության գաղտնիությունը խախտելու, սուտ ցուցմունք տալու, ինքնիրավչության, ընդերքի օգտագործման կամ շահագործման կանոնները խախտելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2-ական դեպք՝ բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։