Հետևողականորեն շարունակել ենք պարեկային ծառայության ինստիտուցիոնալ կայացման և կարողությունների զարգացման գործընթացը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՆԳՆ-ն՝ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ։
«Վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունը էական արդյունքներ է գրանցել։ Հայտնաբերվել և բացահայտվել է ավելի քան 11000 հանցագործություն, ինչը զգալի կշիռ ունի ընդհանուր պատկերում։
Ջրային պարեկները մեծ աշխատանք են կատարել Սևանա լճի
էկոհամակարգի պահպանման ուղղությամբ, հայտնաբերել ապօրինի ձկնորսության դեպքեր, ապահովել ամառային սեզոնին հանգստացողների անվտանգությունը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով նպատակն, իհարկե, անվտանգային մշակույթի ապահովումն է, որին պետք է ձգտենք բոլորս։
Զուգահեռ մեր պարեկների զգոնությունը պետք է ապահովի հատկապես զոհերի թվի նվազում։ Մենք տեսնում ենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհերի թիվը, և դա այն պայմաններում, երբ հանրապետությունում տրանսպորտային միջոցների թիվը շարունակում է աճել՝ հասնելով գրեթե մեկ միլիոնի»,-նշել է նա։