«ՍԾՏՀ նիստին նախորդել են մի շարք հանդիպումներ և համատեղ նախապատրաստական աշխատանք»,- տեղեկացնում են ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից: Այդ շրջանակում ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ն․Գ․ դեսպան Դիմիտրիոս Ռալլիսը կոմիտեի հրավերով, որպես պատվավոր խոսնակ, մասնակցել է 2025 թ. հոկտեմբերին Երևանում անցկացված World Tourism Communication Forum-ին՝ բարձր մակարդակի քննարկմանը։
Նիստի մեկնարկից առաջ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել են ՍԾՏՀ կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ՝ շարունակական համագործակցությունը և առաջիկա ծրագրերը քննարկելու համար։
ՍԾՏՀ նիստը մեկ հարթակում համախմբել էր ՍԾՏՀ անդամ պետությունների, հարակից մարմինների, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների՝ ներառյալ UN Tourism և CPMR, ներկայացուցիչներին։
Հայաստանը, որպես համակարգող երկիր, ներկայացրեց 2025–2026 թվականների Գործողությունների ծրագիրը, որը միաձայն հաստատվեց։ Ծրագիրը ներառում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացման խթանմանը և Սևծովյան տարածաշրջանի մրցունակության բարձրացմանը:
«Հանդիպման ընթացքում ընդգծվել են Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերջին ձեռքբերումները՝ օրենսդրական բարելավումները, ենթակառուցվածքային զարգացումները, թվայնացման և միջազգային դիրքավորման առաջընթացը»,- նշված է հաղորդագրությունում: