Կառավարության որոշումներով «Քարերի սիմֆոնիայի» տարածքում ապօրինի օտարված հողը ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը, ԴՈՍԱԱՖ-ի գույքերից մեկը՝ Պաշտպանության նախարարությանը: Գլխավոր դատախազը զեկուցել է, որ 11 ամսվա տվյալով պետությանը կամ համայնքին է վերադարձվել 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք:
Գործադիրը ուսուցիչների կամավոր ատեստավորման համար հավելյալ հատկացրել է 2 մլրդ 164 մլն դրամ: Միջազգային գործակցությամբ՝ Եվրոպական ներդրումային բանկը կհամաֆինանսավորի Հյուսիս-հարավի՝ Սիսիան-Քաջարանի մոտ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումը:
Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: