«Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել որոշում:
Կարգավորման նպատակն է ընդլայնել հումքի ներմուծման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև ԵԱՏՄ անդամ պետությունները, ապահովել արտահանման ուղղությունների ամբողջական ընդգրկումը՝ ներառելով նաև ԵԱՏՄ շուկաները, ինչը հնարավորություն կտա ծրագրից օգտվելու հավասար պայմաններ ստեղծել այն տնտեսավարողների համար, որոնց արտադրանքի արտահանումը հիմնականում իրականացվում է ԵԱՏՄ երկրներ։ Այն կնպաստի տեքստիլ արդյունաբերության շարունակական զարգացմանն ու արտահանման ներուժի բարձրացմանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա է սահմանվել: