Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը, ճեպազրույցում հայտարարել է վարչապետը, վերահաստատել՝ նա պետք է հեռանա:
Պետության ղեկավարի ակնկալիքն է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունենա ոչ թե իրեն, այլ Աստծուն հավատարիմ կաթողիկոս: Փաշինյանը հավելել է, որ գնում է այն պատարագներին, որտեղ չի հնչում Կտրիճ Ներսիսյանի անունը: Ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է նաև Եվրամիության և Չինաստանի հետ ստորագրած ռազմավարական գործընկերության օրակարգին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան