Հունվարի 7-ից պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածները կծառայեն 18-ամիս: Զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը խորհրդարանում առաջին ընթարցմամբ ներկայացրել է Պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանի գնահատականով՝ ժամկետային ծառայությունը պիտի մշտապես պահպանվի, բայց նաև հանդիսանա պրոֆեսիոնալ բանակի սնուցման աղբյուր: Նախարարը նշել է, որ պայմանագրային ծառայությունը պետք է դառնա առավել գրավիչ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան