Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հաղթանակով է մեկնարկում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
71 կգ քաշային Արարատ Հարությունյանը իր մեկնարկային մենամարտում շատ վստահ առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Հայ մարզիկը բոլոր ռաունդներում գերազանց է գործել, իսկ 3-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկել մրցակցին։
Հաղթանակ կշնորհվի նաև Վախթանգ Հարութունյանին և Նարեկ Մանասյանին, որոնց մրցակիցները կշռման արարողության ժամանակ ավելի քաշի պատճառով չեն համապատասխանել քաշային կարգին։