• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Բանկը կարող է սպառողից պահանջել վարկի ամբողջական վերադարձ. Գաբրիելյան Բաց հարթակ. Բանկը կարող... 20:36
Օրակարգում՝ գրենլանդական ճգնաժամն է Օրակարգում՝ գրենլանդական ճգնաժամն է 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 24.01.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.01.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:1104 Դեկ, 2025

Խառնածին սպառնալիքները նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտները, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը. Միրզոյանի ելույթը

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը:

Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:

Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից պետությունների գործընկերների հետ:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը: Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև:

«Հարգելի՛ նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թույլ տվեք արտահայտել մեր երախտագիտությունը Ֆինլանդիայի նախագահությանը՝ նախարարական խորհրդի այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ավստրիացի գործընկերներին նրանց ավանդական լավ հյուրընկալության համար։

Հիսուն տարի առաջ՝ գաղափարական հակադրության, փոխադարձ վստահության պակասի, թյուրըմբռնումների և աշխարհաքաղաքական տարաձայնությունների պայմաններում, Հելսինկյան եզրափակիչ ակտը կարողացավ միավորել պետություններին ընդհանուր սկզբունքների շուրջ՝ նվազեցնելով նոր համաշխարհային պատերազմի և հակամարտության վտանգները։

Իհարկե, մեր աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքները շարունակում են միտված լինել կիրառելի և կենսունակ միջազգային շրջանակի ապահովմանը։ Այսօր՝ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում, պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներն ավելի քան երբևէ արդիական են:

Ձերդ գերազանցություններ,

Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում իմ վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ։ Որպես ամենանշանակալին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները, վերջինիս՝ որպես վկա, ստորագրեցին Հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։ Հայաստանը և Ադրբեջանը նաև նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նույն Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ընթացքում մենք համաձայնեցինք համատեղ դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ առաջարկելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցները, ինչը պաշտոնապես նշանավորեց հակամարտության ավարտը։

Վաշինգտոնի հանդիպումը նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ ապահովելով ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։ Ընդլայնված փոխկապակցվածությունը՝ ներառյալ «ԹՐԻՓ ուղու» իրագործումը, միտված է Հարավային Կովկասն արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն՝ կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։

Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարանցիկ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ վերջին հայտարարությունը։ Որպես անմիջական և գործնական արդյունք՝ հացահատիկի առաջին բեռներն արդեն Հայաստան են հասել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծային երթուղու միջոցով։ Իր հերթին Հայաստանը հայտարարել է Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների տարանցումն ապահովելու պատրաստակամության մասին։

Իմ ներկայացրած շղթայում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Ձերդ գերազանցություններ,

Այսօր ժողովրդավարությունները բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը՝ թե՛ ներսից և թե՛ դրսից: Խառնածին սպառնալիքներն, այդ թվում՝ ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումներն, արտաքին միջամտությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաև խոցելիության գործիքավորումը, նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտներն, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը՝ քայքայելով հանրային վստահությունը և բևեռացնելով հասարակությունները։

Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում՝ համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների և ԵԱՀԿ մեր պարտավորությունների։

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆինլանդիային՝ արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթել Շվեյցարիային՝ իր առաջիկա նախագահության շրջանակներում:

Շնորհակալ եմ»:

Դիտումների քանակ103
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 00:2925 Հնվ, 2026
  • ՆԳՆ միասնական կրթահամալիրը ոչ միայն կառուցվածքային, այլև բովանդակային փոփոխության է ենթարկվել 23:5824 Հնվ, 2026
  • Պատվաստում, սկրինինգ, բուժում. արգանդի պարանոցի քաղցկեղը հաղթահարելու երեք պայման 23:3924 Հնվ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն ուղիղ շփումներ են ունեցել ԱՄԷ-ում 23:2424 Հնվ, 2026
  • Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն իսկ բնակարան է գնել․ ԱՍՀՆ 23:1624 Հնվ, 2026
  • ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում․ Ռոմանոս Պետրոսյան 22:5524 Հնվ, 2026
  • Թրամփը, Գրենլանդիան և աշխարհը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4024 Հնվ, 2026
  • Եթե կասկածներ ունեք էլեկտրաէներգիայի ենթադրյալ հավելագրումների վերաբերյալ, ապա կարող եք դիմում ներկայացնել ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղ․ Սարիկ Մինասյան 22:3024 Հնվ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը որոշել է մասնակցել մանկավարժի որակավորում շնորհող դասընթացին 22:1524 Հնվ, 2026
  • Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած 21:5824 Հնվ, 2026
  • Ցրտաշունչ ձմեռը Շիրակի դաշտերում ոչ թե վտանգ, այլ հնարավորություն է ստեղծել. ակնկալում են առատ բերք 21:2124 Հնվ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 24.01.2026 21:0024 Հնվ, 2026
  • Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը. Զելենսկի 20:5424 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.01.2026 20:3224 Հնվ, 2026
  • Հրապարակվել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը 20:1624 Հնվ, 2026
  • Ինքնագլորից տուժածների 95 %-ն այն վարողներն են. հետազոտություն 20:0424 Հնվ, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ 19:4624 Հնվ, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայի դեմ՝ Չինաստանի հետ գործարքի դեպքում 19:4124 Հնվ, 2026
  • Քոլեջների դասախոսները կզարգացնեն հետազոտական կարողությունները 19:2724 Հնվ, 2026
  • Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև. Օրբան 19:0724 Հնվ, 2026
  • Վերանորոգված դպրոցի բոլոր ենթակառուցվածքները հարմարեցված են հենաշարժողական խնդիր ունեցողներին 18:5624 Հնվ, 2026
  • Եռակողմ հանդիպման երկրորդ փուլը՝ Աբու Դաբիում 18:3424 Հնվ, 2026
  • Քննարկվել են Հայաստան–Հորդանան զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները 18:1224 Հնվ, 2026
  • Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները տևել են գրեթե երեք ժամ 17:5424 Հնվ, 2026
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր լոգոտիպ ունի 17:3824 Հնվ, 2026
  • Ավելի քան 100 մլն դրամ՝ նոր երաժշտական գործիքներ գնելու համար 17:1124 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանի հետ կստորագրվի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համաձայնագիր. Թրամփ 17:0024 Հնվ, 2026
  • Վենեսուելայի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու. Ռոդրիգես 16:4924 Հնվ, 2026
  • ՊՆ-ն հորդորում է տնտեսվարող կազմակերպություններին՝ զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից․ հայտարարություն 16:2424 Հնվ, 2026
  • Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն 16:0824 Հնվ, 2026
  • Շինթույլտվությունից մինչև ավարտական ակտ. ինչպես է իրականացվում վերահսկողությունը 15:5624 Հնվ, 2026
  • Առողջության ապահովագրություն. 120 վիրահատություն` Սպիտակի ԲԿ-ում 15:3824 Հնվ, 2026
  • Շտապեմ ուրախությունս կիսել ձեզ հետ. Նիկոլ Փաշինյան 15:3024 Հնվ, 2026
  • Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը 15:1624 Հնվ, 2026
  • Ներկայացվել է ՆԳ նախարարության տարեկան հաշվետվությունը. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:0624 Հնվ, 2026
  • Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավումը. Լոնդոնում ՌԴ դեսպան 15:0124 Հնվ, 2026
  • 2026 թվականին մինչև հունվարի 20-ը արձանագրվել է ձմեռային անվադողերին առնչվող 1623 իրավախախտում. ՆԳՆ 14:4824 Հնվ, 2026
  • Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. Թրամփ 14:3924 Հնվ, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14:2624 Հնվ, 2026
  • Դանիայի վարչապետն այցելել է Գրենլանդիա, հանդիպել կղզու վարչապետի և բնակիչների հետ 14:1224 Հնվ, 2026
  • Հրդեհ Եղիպատրուշ գյուղի հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում 14:0624 Հնվ, 2026
  • Մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը. ԿԳՄՍ նախարարն այցելել է քննական կենտրոններ 14:0324 Հնվ, 2026
  • Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ 14:0024 Հնվ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով 13:4724 Հնվ, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները 13:1824 Հնվ, 2026
  • «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ»-ը 2025-ի 9 ամսում 3 մլրդ 454 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:1724 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | ԱԺ նիստերից անհարգելի 100 բացակա. թոփ տասնյակի առաջին տեղում Իշխան Սաղաթելյանն է 13:0024 Հնվ, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին. հայտնի է զոհերի և վիրավորների մասին 12:5824 Հնվ, 2026
  • Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 12:3724 Հնվ, 2026
  • ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 12:2324 Հնվ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու 12:1624 Հնվ, 2026
  • Ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը 12:1324 Հնվ, 2026
  • Բուլղարիայի առաջին կին նախագահը ստանձնել է պաշտոնը 11:4424 Հնվ, 2026
  • Կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և նրա մասնակցությամբ. ԿԳՄՍ նախարար 10:5824 Հնվ, 2026
  • Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ՀՀ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են 10:5224 Հնվ, 2026
  • Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մեր հասարակության համար լինել լուրջ և մտահոգիչ խնդիր. ՄԻՊ 10:5224 Հնվ, 2026
  • Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան 10:3724 Հնվ, 2026
  • Ձնամաքրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի Շինուհայրի հատվածում 10:2924 Հնվ, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում․ ՆԳՆ 09:4224 Հնվ, 2026
  • Փետրվարին ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան ու Ադրբեջան․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին 09:2324 Հնվ, 2026
  • Հրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան 09:0124 Հնվ, 2026
  • ՀՀ 5 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան 08:2724 Հնվ, 2026
  • Մեր պահանջն է, որ ուկրաինական զորքերը լքեն Դոնբասի տարածքը. Պեսկով 00:5924 Հնվ, 2026
  • Մաքսատուրքից ազատման արտոնությունը տրվում է ինքնաշխատ համակարգով. արտոնյալներ չկան 00:3524 Հնվ, 2026
  • Լծեն-Տաթև, Շինուհայր-Հարժիս հատվածում ուժգին բուք է․ ճանապարհների մաքրման աշխատանքները չեն դադարում 00:1824 Հնվ, 2026
  • Անվտանգության նկատառումով երբեմն փակվում են որոշ ճանապարհահատվածներ, որտեղ ուժեղ բուք է. Դեպարտամենտ 00:0424 Հնվ, 2026
  • Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ Պապոյան 23:4523 Հնվ, 2026
  • Պատմական օր. բացվում է Համազգային պետական թատրոնը 23:3023 Հնվ, 2026
  • Անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը․ Ալեն Սիմոնյանը թվեր է ներկայացնում 23:1923 Հնվ, 2026
  • Հունվար 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր 23:0023 Հնվ, 2026
  • Մեկ օր ենթակա աշխատակցի դերում. Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամ 22:4523 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 22:3623 Հնվ, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք. բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր 22:1723 Հնվ, 2026
  • «Սաս-Գրուպ»-ը 2025-ի 9 ամսում 3 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:1223 Հնվ, 2026
  • Հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ 22:0623 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է 21:5123 Հնվ, 2026
  • Հունվար 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4223 Հնվ, 2026
  • Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 21:2723 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 21:1223 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | ՊԵԿ նախագահն անդրադարձել է կոմիտեում սպասվող կադրային փոփոխություններին 21:0023 Հնվ, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ 20:4323 Հնվ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա 20:3623 Հնվ, 2026
  • Դիմորդները պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելուց առաջ աշխատանքի բնույթին են ծանոթացել 20:3123 Հնվ, 2026
  • Ապօրինի կառուցապատման դեմ պայքար․ Սևանում շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները 20:2723 Հնվ, 2026
  • Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները. ԱՄԷ ԱԳՆ 20:2723 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 23. 2026 20:2223 Հնվ, 2026
  • ԵՄ-ն առաջին 10 մլն եվրոն է փոխանցել Պուտինի համար հատուկ տրիբունալին 20:1723 Հնվ, 2026
  • Բոլոր կարիքները հոգալու ենք. Արսեն Թորոսյանը՝ Ադրբեջանից ՀՀ տեղափոխված քաղաքացիների մասին 20:1223 Հնվ, 2026
  • Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայի բանտի նկատմամբ 20:0723 Հնվ, 2026
  • «Դիտորդի շապիկ հագած քաղգործիչների դեմ» նախագիծն ընդունվեց. «Հայաստան» խմբակցությունը լքեց դահլիճը 19:5623 Հնվ, 2026
  • Կիևը հումանիտար աղետի շեմին է. Կլիչկո 19:4823 Հնվ, 2026
  • ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է. դեսպանատուն 19:3823 Հնվ, 2026
  • Խախտումներ վառելիքի շուկայում 19:0923 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | Ալեքսանյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ բանակից ազատվելու հանգամանքներին 19:0023 Հնվ, 2026
  • Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե 18:5523 Հնվ, 2026
  • Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարության նկատմամբ անվստահության երկրորդ քվեն 18:3123 Հնվ, 2026
  • «Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվ. FIP 18:2223 Հնվ, 2026
  • ԵՄ առաջնորդներն ընդգծել են միասնությունը Գրենլանդիայի հարցում 18:0623 Հնվ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության հետագա բարելավմանը վերաբերող հարցեր 17:5523 Հնվ, 2026
  • ՀՀ նախագահը կարևոր է համարում Հայաստանում կայանալիք COP17-ին մասնավոր հատվածի ներգրավվածությունը 17:5323 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015