• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:1713 Սեպ, 2021

Քննադատել Մինսկի խմբին նշանակում է քննադատել ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային. Լաքոտի հարցազրույցը «Լուրերին»

«Լուրերը» զրուցել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: 

- Բարև Ձեզ, պարո՛ն դեսպան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, չնայած այսօր Ձեր աշխատանքային վերջին օրն է դեսպանատանը:

- Շատ շնորհակալ եմ:

- Դուք Հայաստանում դեսպան նշանակվեցիք Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների համար շատ որոշիչ ժամանակաշրջանում՝ հեղափոխություն, Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողով, մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի մահից մինչև պատերազմ։ Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելության հետ համընկնավ նաև CEPA համաձայնագրի ստորագրումը: CEPA-ի մասին խոսելիս մարդկանց հատկապես հետաքրքրում է վիզաների ազատականացման հարցը: Համաձայնագրում նշվում է մուտքի արտոնագրերի դյուրացման մասին։ Վիզայի տրամադրման գործընթացում դյուրացում կա՞։

- Ե՛վ խաղաղ, և՛ երջանիկ իրադարձություններ էին, հատկապես 2018-ի հեղափոխության օրերին։ Հետո, իհարկե, հաջորդեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը Հայաստանի համար շատ մեծ հաջողություն էր, չնայած այն համընկավ Շառլ Ազնավուրի մահվան հետ։ Այս ամենից հետո դժվար տարիներ հաջորդեցին։ Նախ համավարակն էր, որի ընթացքում զգացինք, թե ինչպես են Հայաստանի շուրջ սահմանները փակվում, տեղաշարժվելը դարձավ առավել դժվար։ Ապա հաջորդեցին 44-օրյա պատերազմի ծանր օրերը, և ավելի ծանր շրջան ենք ապրում, կարծում եմ, նաև հիմա։

Ձեր հարցին պատասխանելու համար, իհարկե, պետք է նշեմ, որ այս տարիները համընկան ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, այլև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման շրջանի հետ։ Սա նաև այս երկրում ֆրանսիական դիվանագիտության առանցքներից մեկն է: Կարծում եմ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ ավելի հեռուն նայող փաստաթուղթ է, քան միայն վիզաների հարցն է: Այն թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս ամենն ընդգծվեց նաև մի քանի շաբաթ առաջ Շառլ Միշելի Հայաստան կատարած այցով, նշվեց կարևոր ֆինանսական օգնության տրամադրման մասին, որն օգուտ կբերի կրթության, ենթակառուցվածքների, կանաչ տնտեսության, թվայնացման, և այն բոլոր կարևոր ոլորտներին, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Վիզաների ազատականացման մասին հարցին անդրադառնալու համար պետք է նշեմ՝ գիտեմ, որ այն Հայաստանում առաջնահերթություն է: Իսկապես, վիզաների ազատականացումը Հայաստանի և ԵՄ-ի համար ընդհանուր նպատակ է, և, կարծում եմ, Եվրամիությունը և Հայաստանը համաձայնության են եկել, որ դա պետք է արվի կանոնավոր` միգրացիոն հոսքերի վերահսկմամբ, որովհետև ոչ մեկի շահերից չի բխում, որ վիզաների ազատականացման արդյունքում տասնյակ, հարյուրավոր կամ հազարավոր հայեր արտագաղթեն: Այսպիսով` կարծում եմ, որ առաջնահերթությունը միգրացիոն հոսքերի վերահսկումն է, Հայաստանի զարգացումը, ինչից հետո, բնականաբար, վիզաների ազատականացումը կլինի գործընթացի լիովին տրամաբանական շարունակություն:

- Դուք նաև ներդրումների մասին եք նշել: 44-օրյա պատերազմից հետո Եվրամիությունն այժմ պատրաստվում է աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ներդրում կատարել Հայաստանում, որի 18 տոկոսը լինելու է Ֆրանսիայի կողմից։ Հստակ նախանշվա՞ծ է, թե, օրինակ՝ ֆրանսիական կողմի գումարն ինչ ծրագրերի կուղղվի։

- Ճիշտ է, ԵՄ միջոցների 18 տոկոսը Ֆրանսիայից են, բայց սա չի նշանակում, որ այս գումարը ֆրանսիական է: Հիմնական դերակատարը Եվրոպական միությունն է, որն իրականացնում է իր ծրագրերը, և այս ապագա գործակցության գլխավոր կետերը հայտարարվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցի ժամանակ: Կարևոր է ընդգծել, որ սա ներդրում է, այլ ոչ թե օգնություն Հայաստանին: Եվրոպական միությունը Հայաստանում ներդրումներ է կատարում, որպեսզի օգնի Հայաստանին ապահովել տնտեսական զարգացում և բացվել աշխարհի համար:

- Բացի այդ, Ֆրանսիայի կողմից Հայաստանին 50-100 միլիոն եվրոյի օժանդակության մասին էիք հայտարարել։ Դրանք կլինեն վարկե՞ր, ներդրումնե՞ր․․․

- Հունվարին նախագահ Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնեց: Այն կարող է լինել երկու տեսակի. առաջին հերթին՝ Հայաստանի բարեփոխումներին և ծրագրերին աջակցելու բյուջետային օժանդակություն, և աջակցություն կոնկրետ ծրագրերին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային նախագծերին: Այժմ Հայաստանի և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև բանակցություններ են ընթանում` առավել օգտակար նախագծերը բացահայտելու համար:

- Պատերազմի օրերին մենք Ֆրանսիայի անվերապահ աջակցությունն ենք տեսել, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջին առաջնորդներից էր, որ բարձրաձայնեց Թուրքիայի կողմից դեպի Արցախ սիրիացի վարձկաններ տեղափոխելու, արգելված զենքեր կիրառելու մասին։ Առաջին անգամ էր նաև, որ տեսանք նույնիսկ հայերեն գրառումներ՝ Ֆրանսիայի նախագահի սոցցանցերի էջերում։ Այս ամենն ինչո՞ւ չամրագրվեց նաև Եվրոպայի կողմից՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների տեսքով:

- Ֆրանսիան Եվրամիությունում առանցքային դեր է խաղում Հայաստանի հետ հարաբերություններում, քանի որ մենք նաև Մինսկի խմբի համանախագահ ենք: Միանգամայն բնական էր, որ հենց Ֆրանսիան էր, որ արտահայտեց այդ շատ ուժեղ դիրքորոշումները: Ինչպես դուք հիշեցիք, հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիան դատապարտեց Թուրքիայի դերը, վարձկանների մասնակցությունը: Ֆրանսիան նաև առաջինն արձանագրեց, որ Հայաստանը հարևանի ագրեսիայի զոհն է դարձել: Սրանք, կարծում եմ, հակամարտության առաջին իսկ օրերից շատ ազդեցիկ հայտարարություններ էին:

Այլ հայտարարություններ էլ եղան. մասնավորապես՝ մայիսին, երբ Ֆրանսիայի նախագահը դատապարտեց Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները և կոչ արեց վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ո՞րն է մեր նպատակն այսօր: Մեր նպատակն է լուծումներ գտնել և հասնել իրավիճակի լիցքաթափմանը: Դրա պատճառով է, որ մենք պատժամիջոցների տրամաբանության մեջ չենք, այլ կողմերի միջև երկխոսությունը վերսկսելու տրամաբանության կողմնակիցն ենք: Կան որոշ հարցեր, որոնք մնում են դեռ չլուծված՝ սկսած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրից, որը պետք է քննարկվի, և, իհարկե, նոյեմբերի 9-ից ի վեր այլ խնդիրներ առաջ եկան` ռազմագերիների հարցը, սահմանային, տարածաշրջանում հաղորդակցության առանցքների խնդիրները: Կարծում ենք՝ առաջնահերթություն պետք է տրվի Երևանի և Բաքվի միջև քննարկումների վերսկսմանը Մինսկի խմբի շրջանակում, որը մինչ այժմ մնում է բանակցելու պաշտոնապես ճանաչված միակ ձևաչափը:

Բնականաբար, այս համատեքստում մենք ընդունում ենք Ռուսաստանի առանձնահատուկ դերը, քանի որ Ռուսաստանն է, որ ներկայումս ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Այս դերը ոչ ոք չի վիճարկում, բայց մեզ համար կարևոր է վերականգնել Մինսկի խմբի կենտրոնական դերը Երևանի և Բաքվի միջև միջնորդության համար: Ֆրանսիան իսկապես առանձնաշնորհյալ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, Ֆրանսիան նաև երկխոսության մեջ է Ադրբեջանի հետ: Ֆրանսիան հնարավորություն ունի խոսել Ադրբեջանի առաջնորդների հետ: Նախագահ Մակրոնը զրուցում է Ալիևի հետ: Եվ սա չափազանց կարևոր է բանակցություններն առաջ տանելու համար:

- Առավել ևս, որ այժմ Ադրբեջանը փորձում է ոտնձգություններ կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ինչպե՞ս կարձագանքեք այս իրողություններին, քանի որ ձեր սոցցանցերի էջերում էլ հաճախ ակտիվ գրառումներ էիք անում:

- Իսկապես, հենց մայիսի 13-ից Ֆրանսիայի նախագահը շատ հստակ դիրքորոշում ընդունեց Հայաստանի տարածք ներխուժելու վերաբերյալ: Ինչպես նշեցիք, նա նույնիսկ թվիթերյան հայերեն գրառումներ հրապարակեց: Մեզ համար էական կարևորություն ունի վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Տարածքային ամբողջականությունը նաև միջազգային իրավունքի հիմնաքարերից է, որը նաև, կարծում ենք, զերծ կպահի լարվածության ուժգնացումից, իսկ այդ լարվածության ականատեսը եղանք ամռան ամիսներին ոչ միայն Սյունիքի, Գեղարքունիքի, այլև գրեթե Երևանի շեմին` Նախիջևանի սահմանին: Էական է վերսկսել երկխոսությունը, որպեսզի լուծվեն ոչ միայն 30 տարվա ընթացքում ծագած, այլև այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում:

- Պարո՛ն դեսպան, պատերազմի օրերին առաջին դիվանագետն էիք, որ Ֆրանսիայի անունից հայտարարեցիք ռազմական աջակցության պատրաստակամության մասին: Այս պատրաստակամությունն ինչպե՞ս կարող է արտահայտվել, հատկապես որ, Ֆրանսիայի հետ ռազմական նույն դաշինքում չենք։

- Ես լիովին գիտակցում եմ, որ Ֆրանսիայից սպասելիքները շատ մեծ են անվտանգության ոլորտում, և այս թեմայով իմ ցանկացած արձագանք մեծացնում է այդ սպասելիքները: Կարծում եմ՝ պետք է լինել շատ հստակ․ առաջին հերթին՝ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որոնք կձևակերպվեն Հայաստանի կողմից: Այսինքն՝ եթե Հայաստանի կողմից նախաձեռնություն լինի, մենք պատրաստ ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք այդ դիմումին ընթացք տալ: Բնականաբար, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Իսկապես, Հայաստանը կոնկրետ ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է:

Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ մեր առաջնահերթությունը բանակցություններն են: Մեր նպատակը ոչ թե օգնել Հայաստանին կամ որևէ մեկին հաջորդ պատերազմին պատրաստվել, մեր նպատակն է խուսափել հաջորդ պատերազմից՝ լինի դա Ղարաբաղում, սահմաններին կամ այլ տեղ։ Մեր առաջնահերթությունը միշտ կլինի բանակցությունը, Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերսկսումը, լարվածության նվազեցումը և վստահության ամրապնդման միջոցառումների հաստատումը, որպեսզի տարածաշրջանում վերջնական խաղաղություն ապահովվի։ Այս ամենը թույլ կտա, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հայերին անվտանգ ապրել իրենց քաղաքներում և գյուղերում:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս արձանագրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության կետերը չեն իրականացվում, մասնավորապես, ռազմագերիների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանություն, և հակամարտությունը, ըստ էության, լուծված չէ․ չի ավարտվել սահմանազատումն Ադրբեջանի հետ, առկախ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Կարգավորման պաշտոնապես ճանաչված միակ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այս հարցերի լուծման համար, և Ֆրանսիան իր մանդատի սահմաններում ի՞նչ կարող է անել։

- Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նրա անվանումը ևս հուշում է, պայմանագիր չէ, ունի մեծ արժանիք, քանի որ թույլ է տվել Լեռնային Ղարաբաղում տևական հրադադարի հաստատում: ԵԱՀԿ Մինսկի համանախագահներս, իհարկե, դեռ շատ խնդիրներ ենք տեսնում: Ինչպես նշեցի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք բախվում ենք հատկապես մարդասիրական խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը, մայիսից սկսված Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները։ Կարծում ենք, որ այս կետից արդեն իսկ շատ կարևոր է, որ համանախագահ երեք երկրները նորից ներգրավվեն բանակցությունները վերսկսելու նպատակով: Ակնհայտ է, որ այս երեք պետությունները նախևառաջ միջնորդի դերում են: Բանակցությունները վերսկսելու համար պետք է լինի քաղաքական կամք Երևանում և Բաքվում: Հայաստանի իշխանության հետ իմ շփումներից կարող եմ արձանագրել, որ այստեղ այդ կամքը կա։ Եվ դա չափազանց կարևոր է, քանի որ այդ ամենը Հայաստանի շահերից է բխում: Կարծում եմ, որ գալիք շաբաթների և ամիսների ընթացքում համանախագահները կվերականգնեն կենտրոնական դերը: Այս խումբը բանակցություններ վարելու համար բոլորի կողմից ճանաչված միակ հարթակն է:

- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախագահ Մակրոնը խոստացավ վերադառնալ Հայաստան, կուղեկցե՞ք նրան այդ այցին, և այն արդեն կլինի տարածաշրջանայի՞ն, հատկապես, երբ վերջերս Ալիևը հայտարարել է, թե Մինսկի խմբի համանախագահները մոտ 3 տասնամյակ մի շարք հնարավորություններ են կորցրել, արդյունքում՝ Բաքուն ստիպված է եղել սեփական ուժերով վերականգնել Ադրբեջանի, իր ձևակերպմամբ՝ տարածքային ամբողջականությունը։

- Ձեր հարցի երկրորդ մասից պատասխանեմ: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ այն խնդիրներ չի լուծում, այլ ստեղծում է նորերը՝ միաժամանակ պատճառելով մարդկային զգալի տառապանքներ, ուստի այս պատերազմը ոչ մի դրական արդյունք չտվեց և բացարձակապես չօգնեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ առաջխաղացում ունենալ: Այս պատերազմը ցույց տվեց, որ կա երկարաժամկետ լուծումներ գտնելու անհետաձգելի կարիք՝ տարածաշրջանի բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Քննադատել Մինսկի խմբին նշանակում է քննադատել Ռուսաստանին, քննադատել Միացյալ Նահանգներին, քննադատել Ֆրանսիային: Այնպես է ստացվել, որ միայն այս երեք երկրներն են, որոնք կարող են վարել բանակցություններ: Ինչպես նշեցի, մենք հիանալի հարաբերություններ ունենք Երևանի հետ, մենք ունենք երկկողմ հարաբերություններ Ադրբեջանի հետ, ունենք Ադրբեջանի հետ քննարկումներ վարելու կարողություն: Այսպիսով՝ Մինսկի խմբի շրջանակում Ֆրանսիան լիովին կկատարի իր դերը: Ինչպես նշեցիք, Հայաստանի իշխանության հրավերով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձն է առել վերադառնալ երկկողմ պետական այցով: Ինձ հաճախ են հարցնում՝ երբ կլինի այդ այցը: Ես ամսաթիվ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ նա կգա այն ժամանակ, երբ այդ այցը լինի օգտակար: Այսինքն, երբ կնկատվի դինամիկա Երևանի և Բաքվի միջև, և Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան թույլ կտա աջակցել այդ դինամիկային:

- Իսկ Դուք կուղեկցե՞ք պարոն Մակրոնին:

- Իհարկե, այդ այցի ընթացքում ես այլևս դիվանագիտական իմ առաքելությունն ավարտած կլինեմ, բայց անուղղակիորեն այդ այցի իրականացմանը նպաստած կլինեմ այստեղ կատարած իմ աշխատանքի միջոցով:

- Մենք խոսեցինք Հայաստանում ֆրանսիական ներդրումների մասին, Դուք նաև ֆրանսերենի տարածման ու կրթության մեջ ներդրումներ ունեք: Որպես դեսպան՝ Ձեր ստորագրած վերջին փաստաթուղթն էլ ֆրանսերենի խորացված կրթությանն էր վերաբերում: Ի՞նչ փաստաթուղթ էր:

- Մեր առաջնահերթություններից է նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումը Հայաստանում կամ, ավելի ճշգրիտ՝ օգնել Հայաստանին զարգացնել ֆրանսերենի դասավանդումը, քանի որ բացի մեր համալսարանից և ֆրանսիական կրթահամալիրից, կարևորում ենք հայկական կրթական համակարգում զարգացնել ֆրանսերենի ուսուցումը: Երբ 4 տարի առաջ ես Հայաստան ժամանեցի, այստեղ կար ընդամենը 4 կրթական հաստատություն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ, հիմա դրանք 18-ն են: Այս ծրագիրը շատ լավ է ընթանում: Աշակերտները շաբաթական 3 ժամ ֆրանսերենի դասեր են անցնում: Շատ մոտիվացված են, ուսուցիչները՝ ևս: Կիրառվում են ուսուցման ժամանակակից մեթոդներ: Այսպիսով՝ կրթության նախարարության հետ որոշեցինք զարգացնել այս համակարգը:

Այսօր մենք ունենք շատ լայն ընդգրկում ամբողջ Հայաստանում, քանի որ կրթական այս ծրագիրը կիրառվում է ոչ միայն Երևանում, այլև մեծ և փոքր քաղաքներում՝ Վանաձորում, Գյումրիում, Իջևանում, Էջմիածնում, Սպիտակում, Եղեգնաձորում, Գորիսում: Ինչպես տեսնում եք, աշխարհագրական ընդգրկումը շատ մեծ է, և գրեթե ամբողջ երկրում է: Օրեր առաջ մեր ստորագրած համաձայնագրով հայ աշակերտները կամրապնդեն ֆրանսերենը նաև ավագ դպրոցում: Ստացվում է՝ նրանք կարող են ֆրանսերեն սովորել 2-12-րդ դասարաններում: Հետևաբար, Հայաստանն աշխարհում այն եզակի երկրներից է, որտեղ կարող ենք ոչ միայն ֆրանսերենի խորացված դասեր ունենալ դպրոցական համակարգում, այլև մի երկիր է, որտեղ Ֆրանսիան ինքն առաջարկում է ֆրանսիական կրթություն՝ մանկապարտեզից մինչև համալսարան, ապա մինչև ավելի բարձր գիտական աստիճաններ: Այս տեսանկյունից շատ կարևոր է ամրապնդել կրթական այս առաջարկը, և ապավինում ենք հայկական դպրոցների ֆրանսերենի ուսուցիչների մեծ համայնքին:

- Պարո՛ն դեսպան, Ձեր կերպարը շատ սիրվեց Հայաստանում: Այս տարիներին Ձեզ շատ հաճախ կարելի էր տեսնել մշակութային գրեթե բոլոր միջոցառումներին՝ ֆուտբոլի խաղերից մինչև Վարդավառ: Ձեր մանդատը նոր դեսպանին՝ տիկին Լյուոյին հանձնելիս Հայաստանի մասին առաջին նկարագիրը և խորհուրդը ո՞րն է եղել։

- Հիշում եմ՝ մի եզրակացության էի եկել, երբ Հայաստան եկա: Երբ ժամանում ենք Հայաստան, ժամանում ենք հնագույն ու բարդ պատմություն ունեցող երկիր, որն ունի չափազանց ուժեղ ինքնություն, նաև շատ դժվար լեզու: Առաջին զգացողությունը, որով պետք է մոտենալ Հայաստանին, համեստությունն է: Պետք է ժամանակ հատկացնել երկիրը, հայերին ճանաչելու համար, հետո միայն նոր գաղափարներ ունենալ, հանգել ապագա ծրագրերի: Կարծում եմ՝ սա մի երկիր է, որտեղ երբեք չես դադարում սովորել, որտեղ անընդհատ կարելի է նոր բացահայտումներ անել և որտեղ մի՛շտ կարելի է նոր նախաձեռնություններ ու գործակցություններ սկսել՝ լինի դա մշակութային, տնտեսական, թե համագործակցության ոլորտում:

Կարող եմ ասել, որ ինքս էլ այստեղ շատ համեստ եկա, առանց Հայաստանի մասին նախնական գիտելիքների, բայց ամեն ակնթարթի ինձ քաջալերում էր Ֆրանսիայի նկատմամբ հայերի սպասելիքներն արդարացնելու ցանկությունը: Հայերը շատ բարձր են գնահատում մեր երկիրը, Ֆրանսիայից շատ սպասումներ ունեն, և Հայաստանում Ֆրանսիայի յուրաքանչյուր դեսպան պետք է այդ սպասումների բարձունքում լինի. Ֆրանսիային լավագույնս ներկայացնի: Ես շատ զգացված եմ ստացածս այն մարդկանցից, որոնք ինձ նկարագրում են որպես Հայաստանի բարեկամ, բայց ինձ ամենաշատ ոգևորողը Ֆրանսիան Ձեր երկրում փայլուն ներկայացնելու ցանկությունն էր. ներկայացնել այնպես, ինչպես հայերն էին ակնկալում: 

- Իսկ ի՞նչ կտանեք Հայաստանից:

- Ինչպես հաճախ կրկնում եմ՝ Հայաստանը չեն լքում, այլ նրա մի մասնիկը տանում ենք մեր սրտում: Ինձ համար Հայաստանը նաև մարդկային առումով բացառիկ փորձ էր: Իհարկե, շատ երջանիկ, բայց նաև ծայրահեղ դրամատիկ պահերով. ապրել և հետևել եմ պատերազմին: Ինձ հետ տանում եմ չափազանց տպավորիչ հիշողություններ այդ 44 օրվանից. օրեր, երբ ստիպված եղանք տարհանել ֆրանսիացի վիրավոր լրագրողների: Պահում եմ չափազանց տպավորիչ հիշողություն Եռաբլուրից, կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այցելում են Եռաբլուր, շատ են ազդվում, ոչ միայն այն պատճառով, որ Եռաբլուրն այդքան մեծացել է, այլ որովհետև այն երեխաների պանթեոն է, երիտասարդների մի սերունդ, որ դարձավ պատերազմի զոհ: Եվ կարծում եմ, ով էլ այցելի Եռաբլուր, պետք է խոստանա, որ սա պետք է լինի նման դրամա տեսած վերջին սերունդը:

- Հուսանք... Եվ որպես դեսպան՝ հայաստանյան վերջին հարցազրույցում գուցե մեր հեռուստադիտողին հայերե՞ն հրաժեշտ տաք։

- Ես կարող էի Ձեզ ասել «ցտեսություն», բայց կարծում եմ՝ ավելի շատ ուզում եմ ասել՝ «մինչ հանդիպում»: Քանի որ այս վերջին օրերին հասկացա, որ այդպես էլ չեմ կարողանա լքել Հայաստանը: Ես անպայմա՛ն կվերադառնամ: Այն մարդկանց, որոնց այստեղ հրաժեշտ եմ տվել, իրականում ընդամենը ցտեսություն եմ ասել, քանի որ վստահ եմ, որ կպահպանենք շատ կապեր, ինչպես ազդեցիկ անձանց, այնպես էլ ավելի համեստ միջավայրի հայերի հետ, որոնք ինձ վրա Հայաստանում լինելու այս տարիներին ուժեղ տպավորություն են թողել:

- Շնորհակալություն, կսպասենք Ձեզ:

- Շնորհակալ եմ

- Եվ բարի ճանապարհ դեպի Ֆրանսիա:

Դիտումների քանակ44
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել է 21:1511 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015