• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բանակ 18:1114 Հոկ, 2020

Ռուսաստանը կարող է միջնորդ լինել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան Дождь հեռուստաընկերությանը:

Հարց - Պարոն նախագահ, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը չի գործում, այն չկա:

- Ես ևս շնորհակալ եմ հանդիպման համար: Իսկապես, հրադադարը փաստացի չի գործում: Այն չի գործել առաջին իսկ օրվանից, երբ անմիջապես 12:00-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը, ցավոք, սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը: Կառավարության իմ գործընկերները հայտնում են, որ շատ հատվածներում այդ հրադադարն ուղղակի չկա:

Հարց- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում դա: Չէ՞ որ կողմերը 11 ժամ անցկացրեցին Մոսկվայում՝ բանակցային սեղանի շուրջ: Ակնհայտ է, որ բանակցությունները հեշտ չեն եղել, երկրներից յուրաքանչյուրն իր տեսակետն է պնդել: Բայց արդյունքում հաջողվել էր հասնել որոշակի փոխզիջման: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն փաստը, որ կրակոցները վերսկսվել են:

- Ըստ էության, ցանկացած հրադադար հեշտ գործ չէ: Մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք ռուսական կողմին, քանի որ Ռուսաստանը լավ և սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, այդ իսկ պատճառով հենց ա՛յդ երկիրը կարող է հանդես գալ իբրև միջնորդ ոչ միայն բանակցություններում՝ լինելով համանախագահ, այլև Ռուսաստանը թերևս այն միակ երկիրն է, որ կարող է միջնորդ լինել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները շփման գծում և դրանից այն կողմ: Ցավոք, մեծ թվով տուժածներ կան գյուղերի ու քաղաքների անմեղ բնակչության մեջ:

Մեր կողմից կարող եմ ասել, որ Ղարաբաղի բնակիչները չեն սկսել պատերազմը: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, և առաջին իսկ օրվանից նրանք ռմբակոծել են նաև Ստեփանակերտ քաղաքն ու գյուղեր: Կարծում եմ, շատ փխրուն հրադադարը չի գործել ադրբեջանական կողմի պատճառով: Հայկական կողմը չունի սկզբունքային խնդիրներ, հակառակը, ԼՂ հայերը ցանկանում են դադարեցնել կրակոցներն ու ռազմական գործողությունները շատ պարզ մի պատճառով՝ նրանք պայքարում են իրենց տան համար: Նրանց համար հաղթանակը սեփական տունը պահպանելն ու պաշտպանելն է: Եվ քանի որ նրանք չեն սկսել պատերազմը, շահագրգռված են, որ ռազմական գործողությունները դադարեցվեն:

Հարց - Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղում ազատագրել են մի շարք բնակավայրեր, գյուղեր: Որքանո՞վ է հնարավոր հաստատել կամ հերքել այս տեղեկությունը:

- Սա ավելի շատ կառավարությանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին տրվելիք հարց է, այլ ոչ թե ինձ: Ես կարող եմ ասել, որ ցավոք, երբ ադրբեջանական կողմը խոսում է ազատագրելու մասին, ես չեմ հասկանում այդ բառը: Ումի՞ց են նրանք ազատագրում քաղաքներն ու գյուղերը, երբ այդտեղ բնակվում և մշտապես բնակվել են մեծամասամբ հայեր: Նրանք ազատագրում են հայերի՞ց: Քաղաքական բառապաշարում սա կոչվում է էթնիկ զտում, այլ ոչ թե ազատագրում: Ղարաբաղյան կողմի համար սա պատերազմ է սեփական տան համար, այն տան, որտեղ ապրել են հազարամյակներ ի վեր, պատերազմ սեփական հավատի, ընտանիքի, երեխաների, արժանապատվության համար:

Երբ ադրբեջանական կողմն ասում է՝ ազատագրել, դա այլ բան չէ է, քան էթնիկ զտումը: Ցավոք, հայ ժողովուրդը, այդ թվում և՝ Ղարաբաղի ժողովուրդը 105 տարի հետո արդեն երկրորդ անգամ տեսնում է նույնը, ինչ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ուստի ինձ համար դժվար է դատողություններ անել ինչ-ինչ «ազատագրումների» մասին, երբ տվյալ դեպքում դա նշանակում է տարածք առանց այն մարդկանց, ովքեր այդտեղ բնակվում են, այսինքն՝ էթնիկ զտում:

Հարց - Տվյալ դեպքում ադրբեջանական կողմը քննարկումների ժամանակ հենվում է փախստականների առկայության վրա: Նրանք ասում են՝ մենք 1 մլն մարդ ունենք, որոնց մեջ մտնում են իրենց տներից տեղահանվածները և նրանց սերունդները, ովքեր իրավունք ունեն վերադառնալ իրենց տուն: Ի՞նչ եք պատասխանում սրան:

- Նախ՝ ինձ շատ հետաքրքիր է, թե Ղարաբաղում որտե՞ղ է այդ միլիոնը բնակվել: Պետք է ուղղակի վերցնել ԼՂ վիճակագրությունը, երբ այն 65 տարի եղել է Ադրբեջանի մաս՝ որպես ինքնավար շրջան: Անգամ խորհրդային իշխանության տարիներին այնտեղ չէր կարող միլիոն մարդ լինել:

Երբ խոսում եք միլիոնների մասին, ցավոք, այդ բոլոր թվերը մեզ տանում են 30 տարի հետ՝ երբ սկսվեց հակամարտությունը: Իսկ հակամարտությունը սկսվեց շատ պարզ մի բանից, երբ ԼՂ ժողովուրդը ոգևորվեց ԽՄ փլուզումից հետո ժողովուրդների՝ ինքնորոշման ճանապարհով գնալու և անկախ պետություն դառնալու փաստից: Իրենց հազարամյակների պատմության ընթացքում նրանք միայն 65 տարի են գտնվել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, այն էլ՝ Իոսիֆ Ստալինի թեթև ձեռքով, որն ազգային հակամարտությունների վարպետ էր և առաջ էր տանում «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը: 65 տարիների ընթացքում Ադրբեջանն արեց ամեն բան՝ 65 տարի իրենց հետ բնակվող հայերի վստահությունը կոտրելու համար, քանի որ նրանք ուժերի ներածին չափով փորձում էին անել այն, ինչ անում են այսօր՝ Ղարաբաղն առանց հայերի: Սակայն ղարաբաղցիները մեկ անգամ չէ, որ տեսել են հարձակումներ, պատերազմներ, բայց միշտ մնացել են 3-րդ, 4-րդ դարերի ընթացքում կառուցված քրիստոնեական տաճարների կողքին, իրենց ապուպապերի տնկած այգիների կողքին:

Երբ այս ամենը սկսվեց, երբ 1988 թվականին Ղարաբաղում հայտարարեցին ազատ ապրելու և կյանքն ինքնուրույն տնօրինելու իրենց ցանկության մասին, Բաքվի կողմից պատասխանը եղան ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի ողջ տարածքում: Այդ ժամանակ իսկապես 100 հազարավոր հայեր ուղղակի փախան Ադրբեջանից: Եվ այստեղ պարզ հարց է ծագում՝ իսկ այս մարդիկ իրավունք ունե՞ն վերադառնալու իրենց տուն:

Հարց - Ինչպիսի՞ն է հայկական դիրքորոշումը. դուք պատրա՞ստ եք բանակցություններ վարել գուցե այդ փախստականների մի մասի վերադարձի վերաբերյալ:

- Եվս մեկ անգամ կրկնեմ՝ որտե՞ղ է այդ միլիոնը, որը բնակվել է ԼՂ տարածքում, անգամ խորհրդային իշխանության տարիներին:

Լրագրող - Նրանք ասում են, որ ծնվել են սերունդներ, և դա ևս հաշվում է:

- Երբ խոսում ենք բուն Ղարաբաղի մասին, այնտեղ անգամ խորհրդային տարիներին բացարձակ մեծամասնություն են կազմել հայերը: Միլիոնների մասին խոսելը որևէ տրամաբանություն չունի: Եթե խոսում եք փախստականների մասին, ապա պետք է լուծեք նաև հայ փախստականների հարցը: Ինչո՞ւ Ադրբեջանը լքեց բանակցային սեղանն ու անցավ ռազմական գործողությունների, հնարավո՞ր է սրան գնահատական տալ քաղաքական ու հումանիտար տեսանկյուններից: Ինչպե՞ս է Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից ռմբակոծում ԼՂ գյուղերն ու քաղաքները:

Հիմա Ստեփանակերտն ասես Երկրորդ աշխարհամարտի քաղաք լինի, այնտեղ ամեն օր ռումբեր են ընկնում: Սակայն ամենակարևոր հարցը, որը պետք է մանրամասն քննարկվի, ԼՂ կարգավիճակն է: Եթե այսօր լսենք ադրբեջանցիների հռետորաբանությունը, նրանք ազատագրում են և վերջ: Այսինքն, էթնիկ զտում:

Կան բազմաթիվ հարցեր, և ավելի քան 20 տարի Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հենց դրանով էր զբաղվում: Սակայն այսքան աշխատանքից, այս գործընթացից հետո սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, ու երևի թե սրան Թուրքիայի հետ ավելի վաղ նախապատրաստվել էին, պատերազմ սկսել:

Հարց - Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ո՞ր կարգավիճակն եք համարում ավելի արդյունավետ խաղաղ բնակչության պաշտպանության տեսանկյունից:

- Երբ 1994 թվականին ստորագրվեց հրադադար, հայերը հաղթեցին պատերազմում, և Հայաստանն այն ժամանակ հնարավորություն ուներ այդ պահին ճանաչելու Ղարաբաղի անկախությունը: Բայց Հայաստանը մինչ օրս դա չի արել: Դա չի նշանակում, թե Հայաստանը չի կարծում, որ Ղարաբաղը ինքնորոշման իրավունք չունի: Կա շատ պարզ պատճառ: Հայաստանը չի ցանկացել Ղարաբաղի ճանաչմամբ կամ այն Հայաստանի մասը դարձնելով խաղաղ բանակցությունների գործընթացը վտանգել: Հայկական կողմն այդ հարցը չի բարձրացրել և հնարավորություն է տվել, որ խաղաղ բանակցությունները, որոշակի գործընթաց անցնելով, հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատմանը, որն ընդունելի կլիներ մեր և մյուս կողմի համար: Այս ամբողջ գործընթացը չբարդացնելու նպատակով հայկական կողմը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Հարց- Իսկ հիմա՞:

- Հիմա նույնն է: Եթե մտածում ենք, որ այս թունելի վերջում, որի անունը պատերազմ է, լույս կա, և կարող ենք հրադադարի միջոցով կանգնեցնել այս գործընթացը, ինչ-որ կերպ հնարավորություն կլինի աշխատել կողմերի միջև վստահության ձևավորման և բանակցությունների սեղան վերադառնալու ուղղությամբ: Այդ բանակցությունների շրջանակում, ի դեպ, շատ ձեռքբերումներ են եղել: Այդ բանակցությունների սեղանի շուրջ կան երեք հզոր երկրներ, որոնք գործընթացի երաշխավորն են: Այդ դեպքում, իհարկե, Հայաստանը կսպասի: Սակայն եթե այդ թունելի վերջում լինի ամբողջական մթություն, և մյուս կողմը մշտապես ասի, որ բացի էթնիկ զտումներից, Ղարաբաղը հայերից ազատագրելուց ոչինչ չի ցանկանում, ապա Հայաստանին այլ ընտրություն չի մնա, քան ճանաչել Ղարաբաղի անկախությունը և աշխարհում իր բոլոր բարեկամներին հորդորել նույնպես ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Կրկնեմ ՝ Հայաստանն այսօր չի ճանաչում, վերջին 20 տարիների ընթացքում չի ճանաչել՝ հնարավորություն տալով խաղաղ բանակցություններին հասնել վերջնական նպատակակետին: Սա շատ կարևոր է, որովհետև, սկզբունքորեն, եթե նայեք, ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր պատերազմ ինչ-որ կերպ ավարտվում է: Դրանք պետք է ավարտվեն համաձայնեցման միջոցով: Հնարավոր է էթնիկ զտում իրականացնել ինչ-որ տարածքում, սակայն ամեն դեպքում դա նշանակում է, որ ժողովուրդների, պետությունների, մարդկանց, ազգերի առճակատումները չեն դադարի և կշարունակվեն սերնդեսերունդ: Իսկ մենք ցանկանում ենք, որ վերջնական խաղաղ լուծում լինի, որ այս տարածաշրջանում մարդիկ ապրեն խաղաղ և հանգիստ լինեն իրենց երեխաների, թոռների համար, որ ինչ-որ բան կառուցեն:

Հարց - Հայաստանը չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղի տարածքից իր զորքերը դուրս հանել, ինչպես պահանջում է Ադրբեջանը, Ադրբեջանն էլ պատրաստ չէ զիջել դիրքերը և ընդունել Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը: Այս ամենը հիմքեր է տալիս ենթադրելու, որ առաջիկայում այս հարցի վերջնական լուծում չենք տեսնի:

- Գիտեմ, որ երկար տարիներ աշխատել եք Մեծ Բրիտանիայում, մասնավորապես դեսպանի պաշտոնում: Այսօր հաճախ պնդումներ են հնչում՝ ուղղված եվրոպական երկրներին, թե ինչու՞ նրանք ակտիվություն չեն ցուցաբերում, ինչու՞ չեն միջամտում, ինչու՞ չեն աջակցում Հայաստանին: Դուք տպավորություն ունե՞ք, պարոն նախագահ, որ եվրոպացիներն ինչ-որ ձևով մի կողմ են քաշվել, հնարավոր է՝ իրենք իրենց խնդիրներով են զբաղված և չեն ցանկանում միջամտել:

Երկու հարց հնչեցրիք: Առաջին հարցի վերաբերյալ պետք է նշեմ, որ Ղարաբաղը պաշտպանում է Արցախի Հանրապետության բանակը: Այնտեղ կան նաև հայեր Հայաստանից: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ շատ հայեր են եղել Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Եվրոպայից, որովհետև հայերի համար Ղարաբաղն առաջին հերթին հայրենիք է: Դա հայրենիք է, որտեղ հայերն ապրել են շատ երկար տարիներ: Այսօր ավելի դժվար է դարձել, որովհետև այս հակամարտությանը բացեիբաց մասնակցում է Թուրքիան: Մասնակցում է ամբողջ սպեկտրով՝ ռազմատեխնիկայից, ինքնաթիռներից, ԱԹՍ-ներից մինչև գեներալներ, սպաներ: Թուրքիան նաև այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների: Սա ևս փաստ է և ապացուցված: Ղարաբաղում ապրող հայերի տեսանկյունից այս պատերազմն իրենց տան համար է: Այդ մարդիկ, որոնք երկար տարիներ ապրել են Ղարաբաղում, Ադրբեջանի հանդեպ վստահություն չունեն: Խորհրդային Միությունը փլուզվեց: Եթե հայերը Ադրբեջանում ապրեին եղբայրորեն կամ բարեկամական մթնոլորտում, ապա ինչու՞ պետք է ցանկանային հանրաքվե անցկացնել և հայտարարել, որ անկախություն են ցանկանում: Որովհետև նույնիսկ խորհրդային այդ 65 տարիներին ադրբեջանական կողմը մշտապես փորձել է Լեռնային Ղարաբաղը տեսնել առանց հայերի: Այսինքն՝ վստահություն չկա: Այդ իմաստով, Լեռնային Ղարաբաղի հայերի համար այս անկախության կարգավիճակը, որ ունեն, այն նվազագույնն է, որից ներքև նրանք չեն կարող իջնել:

Դեսպան եմ եղել ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ շատ երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, եղել եմ Հայաստանի դեսպանը Եվրոպական միությունում և ՆԱՏՕ-ում:

Եկեք սկսենք ՆԱՏՕ-ից: ՆԱՏՕ-ն հեղինակավոր մեծ կազմակերպություն է: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, իր զինվորներին, սպաներին, գեներալներին վարժում-ուսուցանում է ՆԱՏՕ-ում սահմանված մեթոդների համաձայն, հայտնի տեխնոլոգիական ռազմական գրքերով: Նրանք ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնավարժություններ են անում: ՆԱՏՕ-ի զենքն են օգտագործում: Այսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մասնակցում է պատերազմում, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ից մանդատ ստացե՞լ է այս պատերազմին մասնակցելու համար: Թե՞ նրանց համար մանդատ է համարվում այն, որ ասում են, թե ադրբեջանցիներն իրենց եղբայրներն են: Նրանք երևի եղբայրներ ունեն շատ երկրներում՝ Կենտրոնական Ասիայում, հնարավոր է՝ Մոնղոլիայում, Չինաստանում կամ Աստված գիտի՝ որտեղ: Դա նրանց իրավունք տալի՞ս է մասնակցել այս պատերազմին: Կամ խոսում են ինչ-որ քուրդ զինյալների մասին: Դա ուղղակի անհեթեթություն է: Ասում են, թե պաշտպանում են էներգետիկ ռեսուրսները, գազատարները, նավթատարները: Սա ևս անհեթեթություն է: Եթե նման վտանգ լիներ, ապա այդ դեպքում ինչպե՞ս են հայերը թույլ տվել, որ 20 տարի այդ գազատարները և նավթատարները աշխատեն, որոնց միջոցով Ադրբեջանը մեծ եկամուտներ է ունեցել, միլիարդավոր դոլարներ է վաստակել ու զենք գնել, որն օգտագործում է հայերի դեմ: Հայերը երբեք չեն կրակել այդ խողովակաշարերի ուղղությամբ շատ պարզ պատճառով. հայերը գիտեն, թե ինչ է նշանակում միջազգային իրավունքը:

Կհամաձայնեմ Ձեզ հետ, երբ ասում եք, որ Եվրոպան այսօր բավարար քայլեր չի ձեռնարկում: Կցանկանայի, որ Եվրոպայի ձայնն ավելի բարձր լսվեր: Ֆրանսիան դա անում է, նախագահ Մակրոնը շատ ակտիվորեն զբաղվում է այս հարցով: Սակայն դա բավարար չէ, որովհետև այսօր խնդիրը լուծելու համար հրադադար է անհրաժեշտ, պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն: Այդ ռազմական գործողությունները հնարավոր չի լինի դադարեցնել, եթե Թուրքիան որոշի շարունակել միջաFմտությունը: Այս խնդրի լուծումը հեշտացնելու և բանակցությունների ճանապարհով գնալու համար շատ կարևոր է այս հավասարումից Թուրքիայի բացառումը: Հնարավոր է՝ թուրքական կողմը հետաքրքրված չէ, որ ռազմական գործողությունները դադարեցվեն: Նրանց շահերից չի բխում, որ կողմերի միջև նորից բանակցություններ սկսվեն, և խաղաղ լուծում գտնվի:

Հարց - Սակայն կողմերը պատրա՞ստ եղել են նստել բանակցությունների սեղանի շուրջ թուրքական կողմի հետ: Հնարավո՞ր է պատկերացնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն լինի:

- Եթե լավ երևակայություն ունեք, ապա հնարավոր է պատկերացնել ամեն ինչ:

Հարց - Ինչպես նշում եք, նրանք մշտապես մասնակցում են այս հակամարտությանը...

- Գիտեք, նրանց ոչ ոք այդտեղ չի հրավիրել: Նրանք անկոչ հյուրեր են: Այս հակամարտությունը ոչ մի կերպ կապված չէ Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է: ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի անդամին ոչ ոք չի հրավիրել: Եթե ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է ռազմական գործողություններին, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ևս մասնակցում է: Դա կարող ենք նաև այդպես մեկնաբանել: Նրանց ոչ ոք չի հրավիրել, նրանք իրենք են եկել և հայտարարում են, թե դրա համար ինչ-որ պատճառ ունեն: Գիտեք ինչ, եթե այդպես զբաղվեն միջազգային քաղաքականությամբ և դիվանագիտությամբ, դա ամենուր շատ տխուր արդյունքների կհանգեցնի: Խոսել կարող ես բոլորի հետ: Հատկապես, երբ խոսում ես մարդկային կյանքերի փրկության մասին և ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակիչների, սկզբունքորեն մի ամբողջ ազգի, որը հազարավոր տարիներ ապրել է Ղարաբաղում: Խոսել հնարավոր է բոլորի հետ, սակայն, կրկնում եմ, միջազգային հանրությունը որոշել է, որ ղարաբաղյան հարցով պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ կան համանախագահող երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպական միությունն՝ ի դեմս Ֆրանսիայի:

Լրագրող - Հույս ունենանք, որ հրադադարն ի վերջո կսկսի իրագործվել: Այս պահին, անշուշտ, ամենակարևորը մարդկային կյանքերի պահպանումն է:

- Շնորհակալ եմ:

Դիտումների քանակ3500
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015