Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության ղեկավարությանը: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Ընկերության տնօրեն Բահրամ Էսլահչիի հետ քննարկումներում առանձնահատուկ կարևորվել է սահմանային անցակետի նշանակությունը, անդրադարձ է կատարվել ծրագրի ներկա վիճակին: