ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն է: