Հրազդանի նախկին քաղաքապետը համայնքի հողերը ձևական աճուրդներով օտարել է իր ընտանիքի անդամներին: Մեղադրանք է առաջադրվել ոչ միայն ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին, այլև նրա կնոջն ու եղբայրներին: Գործով անցնում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ: Համայնքին պատճառված վնասը գնահատվում է 26 միլիոն դրամ: