«Իմ քայլը» հիմնադրամի՝ «Հաջողակից սկսնակին» ծրագրի 4-րդ՝ «Միմյանցից ոգեշնչված» փուլն աննախադեպ մեծ թվով շահառուներ (254 մասնակից), ովքեր մասնակցում են բիզնես պլանավորման և կառավարման դասընթացներին։Այս մասին հայտնում է հիմնադրամը։
Դասընթացների արդյունավետությունն ապահովելու նպատակով մասնակիցները բաժանվել են 12 խմբի՝ ըստ իրենց գործունեության ոլորտների։
Մայիսի 14-ին 6-րդ և 7-րդ խմբերի 41 մասնակիցները ներկայացրել են իրենց մարքեթինգային ռազմավարությունները հիմնադրամի թիմին։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ստացել են խորհուրդներ և ուղղորդումներ, որոնք կօգնեն առավել արդյունավետ պատրաստել իրենց գործարար ծրագրերը՝ դրամաշնորհային փուլին ներկայանալուց առաջ։